ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0113 Ն. 21.04.2026
|
21 ապրիլի 2026 թվականի |
թիվ 113-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի տնտեսական նորմատիվների կանխատեսումների մասին ներկայացվող տեղեկատվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 421-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի ««Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 385-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշմամբ հաստատված «Բանկի հեռանկարային զարգացման ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» Հավելվածի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հեռանկարային զարգացման ծրագրերի վրա։
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
|
Երևան
2026-04-27 |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 21-ի թիվ 113-Ն որոշման |
|
«ՀԱՎԵԼՎԱԾ 7 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 21-Ն որոշման Հավելվածի |
Կանխատեսումներ բանկի տնտեսական նորմատիվների և չաշխատող ակտիվների վերաբերյալ
|
հազ. դրամ |
|
N |
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
Փաստացի մեծությունը նախորդ տարի |
1-ին ծրագրա-վորվող տարի |
1-ին ծրագրա-վորվող տարի |
1-ին ծրագրա-վորվող տարի |
1-ին ծրագրա-վորվող տարի |
2-րդ ծրագրա-վորվող տարի |
3-րդ ծրագրա-վորվող տարի |
|
1 |
Ն11 նորմատիվ |
|||||||
|
2 |
Ն12 նորմատիվ |
|||||||
|
3 |
Ն1 նորմատիվ |
|||||||
|
4 |
Առաջին մակարդակի հիմնական կապիտալ |
|||||||
|
5 |
Առաջին մակարդակի կապիտալ |
|||||||
|
6 |
Ընդհանուր կապիտալ |
|||||||
|
7 |
Ռիսկով կշռված ակտիվներ |
|||||||
|
8 |
Ն23 նորմատիվ |
X |
X | |||||
|
9 |
Բարձր իրացվելի ակտիվներ |
X |
X | |||||
|
10 |
Դրամական միջոցների ներհոսք |
X |
X | |||||
|
11 |
Դրամական միջոցների արտահոսք |
|||||||
|
12 |
Ն231 նորմատիվ |
X |
X | |||||
|
13 |
Բարձր իրացվելի ակտիվներ՝ ՀՀ դրամով |
X |
X | |||||
|
14 |
Դրամական միջոցների ներհոսք՝ ՀՀ դրամով |
X |
X | |||||
|
15 |
Դրամական միջոցների արտահոսք՝ ՀՀ դրամով |
X |
X | |||||
|
16 |
Ն232 նորմատիվ |
X |
X | |||||
|
17 |
Բարձր իրացվելի ակտիվներ՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով |
X |
X | |||||
|
18 |
Դրամական միջոցների ներհոսք՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով |
X |
X | |||||
|
19 |
Դրամական միջոցների արտահոսք՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով |
|||||||
|
20 |
Ն233 նորմատիվ |
X |
X | |||||
|
21 |
Բարձր իրացվելի ակտիվներ՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով |
X |
X | |||||
|
22 |
Դրամական միջոցների ներհոսք՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով |
X |
X | |||||
|
23 |
Դրամական միջոցների արտահոսք՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով |
X |
X | |||||
|
24 |
Ն24 նորմատիվ |
|||||||
|
25 |
Հասանելի կայուն միջոցներ |
|||||||
|
26 |
Անհրաժեշտ կայուն միջոցներ |
|||||||
|
27 |
Ն241 նորմատիվ |
|||||||
|
28 |
Հասանելի կայուն միջոցներ՝ ՀՀ դրամով |
|||||||
|
29 |
Անհրաժեշտ կայուն միջոցներ՝ ՀՀ դրամով |
|||||||
|
30 |
Ն242 նորմատիվ |
|||||||
|
31 |
Հասանելի կայուն միջոցներ՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով |
|||||||
|
32 |
Անհրաժեշտ կայուն միջոցներ՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով |
|||||||
|
33 |
Ն243 նորմատիվ |
|||||||
|
34 |
Հասանելի կայուն միջոցներ՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով |
|||||||
|
35 |
Անհրաժեշտ կայուն միջոցներ՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով |
|||||||
|
36 |
Չաշխատող ակտիվների համախառն հաշվեկշռային մնացորդ** |
X |
X | |||||
|
37 |
Դուրս գրված ակտիվների համախառն մնացորդ** |
|||||||
|
38 |
Վերանայված ակտիվների մնացորդ** |
X |
X |
__________________________
* Փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն:
** Ներկայացվում է ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի համաձայն
***Աղյուսակի 6-ից 15-րդ տողերը ենթակա չեն լրացման 2-րդ և 3-րդ տարիների համար:
****Առկայության դեպքում հաշվետվությանը կից ներկայացվում է նաև բանկի կողմից իրականացված կապիտալի պլանավորումն ըստ բանկում գործող ներքին ձևաչափի (փաստաթուղթ, հաշվետվություն, աշխատանքային ֆայլ և այլն):»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: