ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 113-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.04.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0113 Ն. 21.04.2026

 

21 ապրիլի 2026 թվականի

թիվ 113-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի տնտեսական նորմատիվների կանխատեսումների մասին ներկայացվող տեղեկատվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 421-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի ««Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 385-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշմամբ հաստատված «Բանկի հեռանկարային զարգացման ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» Հավելվածի Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հեռանկարային զարգացման ծրագրերի վրա։

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

Մ. Գալստյան

 

Երևան

 

2026-04-27

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի ապրիլի 21-ի

թիվ 113-Ն որոշման

 

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 7

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 21-Ն որոշման Հավելվածի

 

Կանխատեսումներ բանկի տնտեսական նորմատիվների և չաշխատող ակտիվների վերաբերյալ

 

հազ. դրամ

N

ԱՆՎԱՆՈՒՄԸ

Փաստացի մեծությունը նախորդ տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

1-ին ծրագրա-վորվող տարի

2-րդ ծրագրա-վորվող տարի

3-րդ ծրագրա-վորվող տարի

             

1

Ն11 նորմատիվ

             

2

Ն12 նորմատիվ

             

3

Ն1 նորմատիվ

             

4

Առաջին մակարդակի հիմնական կապիտալ

             

5

Առաջին մակարդակի կապիտալ

             

6

Ընդհանուր կապիտալ

             

7

Ռիսկով կշռված ակտիվներ

             

8

Ն23 նորմատիվ

         

X

 X

9

Բարձր իրացվելի ակտիվներ

         

X

 X

10

Դրամական միջոցների ներհոսք

         

X

 X

11

Դրամական միջոցների արտահոսք

             

12

Ն231 նորմատիվ

         

X

 X

13

Բարձր իրացվելի ակտիվներ՝ ՀՀ դրամով

         

X

 X

14

Դրամական միջոցների ներհոսք՝ ՀՀ դրամով

         

X

 X

15

Դրամական միջոցների արտահոսք՝ ՀՀ դրամով

         

X

 X

16

Ն232 նորմատիվ

         

X

 X

17

Բարձր իրացվելի ակտիվներ՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով

         

X

 X

18

Դրամական միջոցների ներհոսք՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով

         

X

 X

19

Դրամական միջոցների արտահոսք՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով

             

20

Ն233 նորմատիվ

         

X

 X

21

Բարձր իրացվելի ակտիվներ՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով

         

X

 X

22

Դրամական միջոցների ներհոսք՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով

         

X

 X

23

Դրամական միջոցների արտահոսք՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով

         

X

 X

24

Ն24 նորմատիվ

             

25

Հասանելի կայուն միջոցներ

             

26

Անհրաժեշտ կայուն միջոցներ

             

27

Ն241 նորմատիվ

             

28

Հասանելի կայուն միջոցներ՝ ՀՀ դրամով

             

29

Անհրաժեշտ կայուն միջոցներ՝ ՀՀ դրամով

             

30

Ն242 նորմատիվ

             

31

Հասանելի կայուն միջոցներ՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով

             

32

Անհրաժեշտ կայուն միջոցներ՝ առաջին խմբի նշանակալի արտարժույթներով

             

33

Ն243 նորմատիվ

             

34

Հասանելի կայուն միջոցներ՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով

             

35

Անհրաժեշտ կայուն միջոցներ՝ առաջին և երկրորդ խմբերի նշանակալի արտարժույթներով

             

36

Չաշխատող ակտիվների համախառն հաշվեկշռային մնացորդ**

         

X

 X

37

Դուրս գրված ակտիվների համախառն մնացորդ**

             

38

Վերանայված ակտիվների մնացորդ**

         

X

 X

 

__________________________

* Փաստացի և կանխատեսվող ցուցանիշները ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն:

** Ներկայացվում է ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի համաձայն

***Աղյուսակի 6-ից 15-րդ տողերը ենթակա չեն լրացման 2-րդ և 3-րդ տարիների համար:

****Առկայության դեպքում հաշվետվությանը կից ներկայացվում է նաև բանկի կողմից իրականացված կապիտալի պլանավորումն ըստ բանկում գործող ներքին ձևաչափի (փաստաթուղթ, հաշվետվություն, աշխատանքային ֆայլ և այլն):»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան