ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 183-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «14,572,256,790» թիվը փոխարինել «32,512,256,790» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2020 թվականի փետրվարի 3-ին կնքված՝ N 021022013624 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 33,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականին կնքված՝ N 2112172 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 58,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 402745122 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարար ման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 3,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի մարտի 26-ին կնքված՝ N 06-0031-16 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարար ման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 15,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N 6264448 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 45,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2025 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N 0592766 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 22,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2024 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 0538456 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 44,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 098/01/08/2011 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 1,090,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 063/2019 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետի համակցման ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N C0746 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 308,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4-ին կնքված՝ N 0123405 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 12,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2012 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N 5249 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2025 թվականի հունիսի 30-ին կնքված՝ N 380213304 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02701579) 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված՝ N 25/12/2025 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Օֆիս պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական, գրենական և կենցաղային ապրանքների ձեռքբերման գործարքը՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական և կենցաղային ապրանքների ձեռքբերման գործարքը՝ 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Էկո պլանտ պլյուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00248836) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական, գրենական և կենցաղային ապրանքների ձեռքբերման գործարքը՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Ռեդ-փունթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Մինե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02549564) 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 211222-մ1 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «ԱգիլԲիտս» ընկերության հետ (AgileBits Inc. dba 1Password, 4711 Յոնգա, Տորոնտո, Օնտարիո, Կանադա) 2025 թվականի նոյեմբերի 11-ի պատվերի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերման գործարքը՝ 4,660.83 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 2020/1104 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 35 հատ լիցենզիայի օգտագործման համար՝ 673,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, և 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ- Ձեռնարկություն» համակարգի սպասարկում՝ ամսական 112,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, յուրահատուկ ծրագրային ընդլայնումների սպասարկում՝ ամսական 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, «ՀԾ- Աշխատակից» համակարգի հեռախոսային հավելվածի 100 օգտագործման լիցենզիայի ձեռքբերում՝ ամսական 37,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, և «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի հեռախոսային հավելվածի 100 օգտագործման լիցենզիայի ձեռքբերում՝ ամսական 57,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված՝ N 20-07-10/4 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 3,840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
24) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված՝ N S19-39-1/5 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 1,344,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
25) «Արմենլիֆտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00042942) 2025 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերելակի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 65,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) «Քինգ մարշալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00191157) 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 978,484 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
27) «Մայք տրանս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00257724) 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային, սուրհանդակային ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
31.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 183-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ փոխվարչապետի N 110-Ա որոշման |
«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
|
|
31.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |