ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 183-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 183-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «14,572,256,790» թիվը փոխարինել «32,512,256,790» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2020 թվականի փետրվարի 3-ին կնքված՝ N 021022013624 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը՝ 33,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականին կնքված՝ N 2112172 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 58,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2019 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N 402745122 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարար ման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 3,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի մարտի 26-ին կնքված՝ N 06-0031-16 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարար ման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 15,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի հոկտեմբերի 14-ին կնքված՝ N 6264448 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 45,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2025 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N 0592766 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 22,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2024 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 0538456 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքը՝ 44,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 098/01/08/2011 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 1,090,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 063/2019 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետի համակցման ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N C0746 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 308,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4-ին կնքված՝ N 0123405 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 12,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2012 թվականի նոյեմբերի 20-ին կնքված՝ N 5249 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2025 թվականի հունիսի 30-ին կնքված՝ N 380213304 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02701579) 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված՝ N 25/12/2025 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաղորդագրությունների ուղարկման ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Օֆիս պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական, գրենական և կենցաղային ապրանքների ձեռքբերման գործարքը՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական և կենցաղային ապրանքների ձեռքբերման գործարքը՝ 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Էկո պլանտ պլյուս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00248836) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական, գրենական և կենցաղային ապրանքների ձեռքբերման գործարքը՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Ռեդ-փունթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «Մինե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02549564) 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

20) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված՝ N 211222-մ1 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

21) «ԱգիլԲիտս» ընկերության հետ (AgileBits Inc. dba 1Password, 4711 Յոնգա, Տորոնտո, Օնտարիո, Կանադա) 2025 թվականի նոյեմբերի 11-ի պատվերի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերման գործարքը՝ 4,660.83 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

22) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 2020/1104 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 35 հատ լիցենզիայի օգտագործման համար՝ 673,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, և 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ամսական 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ- Ձեռնարկություն» համակարգի սպասարկում՝ ամսական 112,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, յուրահատուկ ծրագրային ընդլայնումների սպասարկում՝ ամսական 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, «ՀԾ- Աշխատակից» համակարգի հեռախոսային հավելվածի 100 օգտագործման լիցենզիայի ձեռքբերում՝ ամսական 37,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, և «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի հեռախոսային հավելվածի 100 օգտագործման լիցենզիայի ձեռքբերում՝ ամսական 57,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

23) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված՝ N 20-07-10/4 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 3,840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

24) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված՝ N S19-39-1/5 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 1,344,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

25) «Արմենլիֆտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00042942) 2025 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերելակի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 65,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

26) «Քինգ մարշալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00191157) 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 978,484 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

27) «Մայք տրանս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00257724) 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային, սուրհանդակային ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

31.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 183-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 110-Ա որոշման

 

«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի տարբեր համայնքներում (համայնքների ընտրությունը կատարվում է տվյալ մարզի կամ համայնքի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքում) «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով հարմարությունների ստեղծում և բուն ուսումնական ծրագրի կազմակերպում: Հարմարությունները կարող են ստեղծվել և՛ առկա շենքային պայմանների վերանորոգմամբ ու բարեկարգմամբ, և՛ նորերի ստեղծմամբ: Հիմնականում գյուղական համայնքներում ստեղծվելու են նաև շարժական համակարգեր (կոնտեյներներից պատրաստված գրասենյակներ): Նախատեսված է նաև համալրել այդ հարմարությունները անհրաժեշտ գույքով և տեխնիկայով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Սիմոնյան կրթական հիմնադրամ, Թումո (Սեմ և Սիլվա Սիմոնյաններ) հիմնադրամ, և այլ ֆիզիկական և ոչ առևտրային իրավաբանական անձինք

4.

Ծրագիրը կատարողը

Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղաք Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, կրթական բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

32,512,256,790 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի տարբեր համայնքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) հողամասերի, շենքերի և շինությունների ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,135,225,676 դրամի չափով.

2) շինարարական և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 8,911,128,395 դրամի չափով.

3) շինարարական աշխատանքների նախագծման, չափագրման, տեխնիկական և հեղինակային հսկողության, մասնագիտական խորհրդատվությունների, փորձաքննությունների, փաստագրման և այլ նմանատիպ միջոցառումների իրականացում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,055,419,260 դրամի չափով.

4) սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 3,487,064,198 դրամի չափով.

5) Համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,251,612,840 դրամի չափով.

6) գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 2,530,000,000 դրամի չափով.

7) ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսուցանողներ, ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և

այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ՝ նախատեսվում է  իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 11,891,654,200 դրամի չափով.

8) վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,845,281,652 դրամի չափով.

9) գործուղման ծախսեր՝ նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 227,522,569 դրամի չափով.

10) տրանսպորտային միջոցների ձեռքբերում՝ նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 177,348,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հողամասերի, շենքերի և շինությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 1,135,225,676 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) շինարարական նյութերի և աշխատանքների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 6,237,789,877 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) շինարարական նյութերի և աշխատանքների ձեռքբերում և ներմուծում օտարերկրյա պետություններից՝ 2,673,338,518 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) շինարարական աշխատանքների նախագծման, չափագրման, տեխնիկական և հեղինակային հսկողության, մասնագիտական խորհրդատվությունների, փորձաքննությունների, փաստագրման և այլ նմանատիպ աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 742,335,408 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) շինարարական աշխատանքների մասնագիտական խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 313,083,852 դրամի չափով,

առանց ավելացված արժեքի հարկի.

6) սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 795,612,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 2,691,451,358 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 216,122,568 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում արտերկրից՝ 1,035,490,272 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում օտարերկրյա պետություններից՝ 253,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքում ՝ 2,277,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) տրանսպորտային միջոցների ձեռքբերում Հայաստանի Հանրապետության տարածքից՝ 119,116,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) տրանսպորտային միջոցների ներմուծում օտարերկրյա պետություններից՝ 58,232,000

դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ՝ 1,845,281,652 դրամ.

2) սարքավորումների, արտադրական և տնտեսական գույքի, համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 199,141,926 դրամ.

3) համակարգչային ծրագրերի արտոնագրերի և լիցենզիաների ձեռքբերում՝ 159,361,284 դրամ.

4) գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր՝ 338,500,000 դրամ.

5) գործուղման ծախսեր՝ 173,522,569 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ:
13.  Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։
»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

31.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան