ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 դեկտեմբերի 2012 թվականի |
թիվ 293 |
Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները.
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները:
2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության հայտարարագրի, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատի) միասնական ձևերի մասին» թիվ 896 որոշումը:
3. Սահմանել, որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում է կիրառել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 896 որոշմամբ հաստատված՝ Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի միասնական ձևերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները
I. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձև
|
(3) |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ |
(1) |
թիվ ՄՄ _______________________ (2)
Սերիա ____ համարը ________________ (4)
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆ
_________________________________________________________________ (5)
ՀԱՅՏԱՏՈՒ
_________________________________________________________________ (6)
ՊԱՏՐԱՍՏՈՂ
_________________________________________________________________ (7)
ԱՐՏԱԴՐԱՆՔ
_________________________________________________________________ (8)
ՄՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐԸ
_________________________________________________________________ (9)
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ________________________ (10)
ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ՏՐՎԱԾ Է __________________________-Ի ՀԻՄԱՆ ՎՐԱ (11)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _______________________________ (12)
|
(13) |
(14) | ||||||
|
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
ՄԻՆՉԵՎ |
ՆԵՐԱՌՅԱԼ |
|||||
|
Կ. Տ. |
Սերտիֆիկացման մարմնի ղեկավար (լիազորված անձ) |
________________ |
____________________ |
(15) | |||
|
(ստորագրություն) |
(անվան սկզբնատառերը, ազգանունը) | ||||||
|
Փորձագետ (փորձագետ-աուդիտոր) (փորձագետներ (փորձագետ-աուդիտորներ)) |
________________ |
____________________ | |||||
|
(ստորագրություն) |
(անվան սկզբնատառերը, ազգանունը) | ||||||
II. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպման կանոնները
1. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին պահանջների համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետ՝ համապատասխանության սերտիֆիկատ) ձևակերպում են Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման մարմինները:
2. Համապատասխանության սերտիֆիկատների ձևաթղթերը և համապատասխանության սերտիֆիկատների հավելվածների ձևաթղթերը (այսուհետ՝ ձևաթղթեր) խիստ հաշվետվության փաստաթղթեր են, ունեն պաշտպանության առնվազն չորս աստիճան, այդ թվում՝
ա) դրական արտացոլման գիլյոշի պատկերի շրջանակ.
բ) գիլյոշի պատկերի շրջանակի պարագծով տեղադրված միկրոտեքստ.
գ) կիսաթափանցիկ հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.
դ) տպագրական համար (սերիայի նշագիրը՝ սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան և ձևաթղթի հերթական համարը (արաբական յոթ թվանշաններից կազմված թիվ))։
3. Ձևաթղթերը պատրաստվում են Մաքսային միության անդամ պետություններում՝ տպագրական եղանակով։ Ընդ որում, ձևաթղթի տպագրական համարը, որը պատրաստվում է Բելառուսի Հանրապետությունում, պարունակում է «Սերիա BY» նշագիրը, Ղազախստանի Հանրապետությունում՝ «Սերիա KZ» նշագիրը, Ռուսաստանի Հանրապետությունում՝ «Սերիա RU» նշագիրը։
4. Ձևաթղթերը լրացվում են ռուսերենով՝ էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում պատրաստողի անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն, և արտադրանքի մասին տվյալները (տեսակ, մակնիշ, մոդել, արտադրանքի ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ:
Համապատասխանության սերտիֆիկատի դարձերեսը կարող է լրացվել Մաքսային միության անդամ պետություններից մեկի լեզվով՝ սույն կանոններով նախատեսված կարգով:
5. Համապատասխանության սերտիֆիկատի բոլոր դաշտերը պետք է լրացվեն:
6. Համապատասխանության սերտիֆիկատի մեջ (համապատասխանության սերտիֆիկատում դաշտերի համարակալումը բացակայում է) նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ 2 տողով կատարված գրառումներ՝ հետևյալ հաջորդականությամբ՝
1-ին տող՝ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ».
2-րդ տող՝ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ».
բ) 2-րդ դաշտում՝ համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, որը ձևավորվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ նշելով Մաքսային միություն՝ «ՄՄ» հապավումը և պետության ծածկագիրը՝ BY՝ Բելառուս, KZ՝ Ղազախստան, RU՝ Ռուսաստան.
գ) 3-րդ դաշտում՝ Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.
դ) 4-րդ դաշտում՝ համապատասխանության սերտիֆիկատի ձևաթղթի տպագրական համարը, որը կատարվել է ձևաթուղթը պատրաստելիս.
ե) 5-րդ դաշտում՝ համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած՝ սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն, գրանցման համարը և սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայականի գրանցման համարը, ինչպես նաև հավատարմագրման վկայականը տրամադրած՝ հավատարմագրման մարմնի անվանումը.
զ) 6-րդ դաշտում՝ հայտատուի լրիվ անվանումը՝ ներառյալ իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման մասին տեղեկությունները, գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն՝ իրավաբանական անձի համար, կամ բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.
է) 7-րդ դաշտում՝ պատրաստողի լրիվ անվանումը՝ ներառյալ գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն՝ արտադրանքն արտադրող իրավաբանական անձի և նրա մասնաճյուղերի համար, կամ բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.
ը) 8-րդ դաշտում՝ այն արտադրանքի մասին տեղեկությունները, որոնց համար տրվել է համապատասխանության սերտիֆիկատը՝ ներառյալ՝
արտադրանքի լրիվ անվանումը.
արտադրանքի մասին այն տեղեկությունները, որոնցով ապահովվում է դրա նույնականացումը (արտադրանքի տեսակ, մակնիշ, մոդել, արտիկուլ (ապրանքատեսակ) և այլն).
այն փաստաթղթի անվանումը և վավերապայմանները, որոնց համապատասխան պատրաստվել է արտադրանքը (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ (առկայության դեպքում) կամ այլ նորմատիվ փաստաթուղթ).
սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկումը, խմբաքանակը կամ եզակի արտադրատեսակը)։ Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար բերվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
թ) 9-րդ դաշտում՝ արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
ժ) 10-րդ դաշտում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.
ժա) 11-րդ դաշտում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները (հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրություններ՝ նշելով համարը, ամսաթիվը, փորձարկաման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայականի համարի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, որպես համապատասխանության ապացույց, հայտատուի կողմից ներկայացված այլ փաստաթղթեր).
ժբ) 12-րդ դաշտում՝ արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և, անհրաժեշտության դեպքում, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.
ժգ) 13-րդ դաշտում՝ Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխանության սերտիֆիկատի գրանցման ամսաթիվը (օրը՝ երկու արաբական թվանշաններով, ամիսը՝ երկու արաբական թվանշաններով, տարին՝ չորս արաբական թվանշաններով).
ժդ) 14-րդ դաշտում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը՝ երկու արաբական թվանշաններով, ամիսը՝ երկու արաբական թվանշաններով, տարին՝ չորս արաբական թվանշաններով).
ժե) 15-րդ դաշտում՝ սերտիֆիկացման մարմնի կնիքը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի), փորձագետի (փորձագետների) (փորձագետ-աուդիտորի (փորձագետ-աուդիտորների)) ստորագրությունը, անվան սկզբնատառերը, ազգանունը: Ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը չի թույլատրվում։
7. Զգալի ծավալի դեպքում 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դաշտերում նշվող տեղեկատվությունը կարող է բերվել հավելվածում: Հավելվածը ձևակերպվում է համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի վրա և համապատասխանության սերտիֆիկատի անբաժանելի մասն է: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալվի և պարունակի համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը, սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) և փորձագետի (փորձագետների) (փորձագետ-աուդիտորի (փորձագետ-աուդիտորների)) ստորագրությունները, անվան սկզբնատառերը, ազգանունները, այդ սերտիֆիկացման մարմնի կնիքը: Համապատասխանության սերտիֆիկատի նշված դաշտերում անհրաժեշտ է բերել հավելվածին արվող հղումը՝ նշելով համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի ձևաթղթի հաշվառման համարը:
8. Սույն կանոններով չնախատեսված տեղեկությունների ներառում, ինչպես նաև բառերի կրճատում և տեքստի ցանկացած ուղղում չի թույլատրվում:
9. Տրված համապատասխանության սերտիֆիկատների պատճենները, անհրաժեշտության դեպքում, պատրաստվում են հայտատուի կողմից՝ А4 (210 x297 մմ) ձևաչափի սպիտակ թղթի վրա, վավերացվում են նրա ստորագրությամբ և կնիքով (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ դրա առկայության դեպքում)։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևը և դրա ձևակերպման կանոնները
I. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձև
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Հայտատուն,
___________________________________________________________ (1)
ի դեմս
___________________________________________________________-ի (2)
հայտարարում է, որ
____________________________________________________________ (3)
համապատասխանում է ________________________________________________ (4) պահանջներին
Համապատասխանության հայտարարագիրն ընդունվել է ______________________-ի (5) հիման վրա
Լրացուցիչ տեղեկատվություն ______________________________________ (6)
Համապատասխանության հայտարարագիրը վավերական է գրանցման օրվանից մինչև _____________
_______________________________________________________ ներառյալ (7)
|
_________________ |
_____________________________________________________________ (հայտատու կազմակերպության ղեկավարի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի անվան սկզբնատառերը և ազգանունը) |
(8) |
|
(ստորագրություն) | ||
|
Կ.Տ. |
Համապատասխանության հայտարարագրի գրանցման մասին տեղեկություններ՝
Համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը՝ ՄՄ թիվ ____________ (9)
Համապատասխանության հայտարարագրի գրանցման ամսաթիվը __________________ (10)
II. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրի ձևակերպման կանոնները
1. Համապատասխանության հայտարարագրման ժամանակ հայտատու կարող է լինել, Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դրա տարածքում գրանցված իրավաբանական անձը կամ ֆիզիկական անձը՝ որպես անհատ ձեռնարկատեր, կամ պատրաստող կամ վաճառող հանդիսացող, կամ օտարերկրյա պատրաստողի գործառույթներ իրականացնող անձը՝ նրա հետ կնքած պայմանագրի հիման վրա (այսուհետ՝ հայտատու):
2. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ՝ համապատասխանության հայտարարագիր) ձևակերպվում է А4 ձևաչափի (210 х 297 մմ) սպիտակ թղթի թերթերի վրա:
3. Համապատասխանության հայտարարագրի բոլոր դաշտերը պետք է լրացված լինեն՝ բացառությամբ սույն կանոնների 4-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:
Համապատասխանության հայտարարագիրը լրացվում է ռուսերենով՝ էլեկտրոնային տպիչ սարքերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում պատրաստողի անվանումը, նրա գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն (բացի պետության անվանումից), և արտադրանքի մասին տեղեկությունները (արտադրանքի տեսակ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ:
Համապատասխանության հայտարարագրի դարձերեսը կարող է լրացվել Մաքսային միության անդամ պետություններից մեկի լեզվով՝ սույն կանոններով նախատեսված կարգով:
Սույն կանոններով չնախատեսված տեղեկությունների ներառում, ինչպես նաև բառերի կրճատում և տեքստի ցանկացած ուղղում չի թույլատրվում:
4. Համապատասխանության հայտարարագրի մեջ (համապատասխանության հայտարարագրի վրա դաշտերի համարակալումը բացակայում է) նշվում են՝
ա) 1-ին դաշտում՝ հայտատուի լրիվ անվանումը, իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման մասին տեղեկությունները, գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն՝ իրավաբանական անձի համար, կամ բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստի հասցեն.
բ) 2-րդ դաշտում՝ այն հայտատու կազմակերպության ղեկավարի պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, որն ընդունում է համապատասխանության հայտարարագիրը:
Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ է, ապա տվյալ դաշտը չի լրացվում.
գ) 3-րդ դաշտում՝ այն արտադրանքի մասին տեղեկությունները, որի համար ընդունվել է համապատասխանության հայտարարագիրը՝ ներառյալ՝
արտադրանքի լրիվ անվանումը.
արտադրանքի մասին այն տեղեկությունները, որոնցով ապահովվում է դրա նույնականացումը (տեսակ, մակնիշ, մոդել, արտիկուլ (ապրանքատեսակ) և այլն).
պատրաստողի լրիվ անվանումը՝ ներառյալ գտնվելու վայրը, այդ թվում՝ փաստացի հասցեն՝ արտադրանքն արտադրող իրավաբանական անձի և դրա մասնաճյուղերի համար, կամ բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար.
այն փաստաթղթի (փաստաթղթերի) անվանումը և վավերապայմանները, որոնց համապատասխան պատրաստված է արտադրանքը (տեխնիկական կանոնակարգ, ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ (առկայության դեպքում) կամ այլ նորմատիվ փաստաթուղթ).
արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Արտադրանքի սերիական թողարկման դեպքում կատարվում է «սերիական թողարկում» գրառումը: Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար բերվում են ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
դ) 4-րդ դաշտում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) անվանումը.
ե) 5-րդ դաշտում՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները (հետազոտությունների (փորձարկումների) կամ չափումների արձանագրություններ՝ նշելով համարը, ամսաթիվը, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայականի համարի գրանցման համարը և դրա գործողության ժամկետը, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ որպես համապատասխանության ապացույց, հայտատուի կողմից ներկայացված այլ փաստաթղթեր).
զ) 6-րդ դաշտում՝ արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը, ծառայության (պիտանիության) ժամկետը և, անհրաժեշտության դեպքում, արտադրանքը նույնականացնող այլ տեղեկատվություն.
է) 7-րդ դաշտում՝ համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման ամսաթիվը (օրը՝ երկու արաբական թվանշաններով, ամիսը՝ երկու արաբական թվանշաններով, տարին՝ չորս արաբական թվանշաններով).
ը) 8-րդ դաշտում՝ հայտատուի կնիքը (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ անվան սկզբնատառերը և ազգանունը):
Ստորագրության փոխարեն ֆաքսիմիլեի օգտագործումը չի թույլատրվում։
թ) 9-րդ դաշտում՝ համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, որը ձևավորվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ նշելով Մաքսային միություն՝ «ՄՄ» հապավումը և պետության ծածկագիրը՝ BY՝ Բելառուս, KZ՝ Ղազախստան, RU՝ Ռուսաստան.
ժ) 10-րդ դաշտում՝ Միասնական ձևով ձևակերպված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում համապատասխանության սերտիֆիկատի գրանցման ամսաթիվը (օրը՝ երկու արաբական թվանշաններով, ամիսը՝ երկու արաբական թվանշաններով, տարին՝ չորս արաբական թվանշաններով).
5. Զգալի ծավալի դեպքում 3-րդ, 5-րդ և 6-րդ դաշտերում նշվող տեղեկատվությունը կարող է բերվել հավելվածում, որը համապատասխանության հայտարարագրի անբաժանելի մասն է: Հավելվածի յուրաքանչյուր թերթ պետք է համարակալվի և պարունակի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը, հայտատուի կնիքը (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ դրա առկայության դեպքում), հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անվան սկզբնատառերը և ազգանունը (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ անվան սկզբնատառերը և ազգանունը): Համապատասխանության հայտարարագրում բերվում է հավելվածին արվող հղումը՝ նշելով թերթերի քանակը:
6. Գրանցված համապատասխանության հայտարարագրի պատճեններն անհրաժեշտության դեպքում պատրաստվում են համապատասխանության հայտարագիրն ընդունած անձի կողմից՝ А4 ձևաչափի (210 x 297 մմ) սպիտակ թղթի վրա, վավերացվում են նրա ստորագրությամբ և կնիքով (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ դրա առկայության դեպքում)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2026 թվական: