ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
20 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 198 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 293 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին hամապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերի և դրանց ձևակերպման կանոնների մասին» 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշման մեջ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատները և համապատասխանության հայտարարագրերը, որոնք տրվել և գրանցվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.
համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի ձևակերպումը թղթային կրիչով պարտադիր է։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2-րդ կետի, 3-րդ կետի երկրորդից հինգերորդ պարբերությունների, 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, «գ» ենթակետի չորրորդից տասնմեկերորդ պարբերությունների, 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի, «գ» ենթակետի վեցից տասնհինգերորդ պարբերությունների։
Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 2-րդ կետը, 3-րդ կետի երկրորդ պարբերությունը, 4-րդ կետի «ա» ենթակետը և 5-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ են մտնում 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն դրանց իրագործման համար անհրաժեշտ՝ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացի նոր տարբերակը գործողության մեջ դնելու օրվանից՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրին վերաբերող մասով։
Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 3-րդ կետի երրորդից հինգերորդ պարբերությունները, 4-րդ կետի «բ» ենթակետը և «գ» ենթակետի չորրորդից տասնմեկերորդ պարբերությունները, 5-րդ կետի «բ» ենթակետը և «գ» ենթակետի վեցից տասնհինգերորդ պարբերություններն ուժի մեջ են մտնում «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 198 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշման մեջ կատարվող
1. Նախաբանում «5-րդ կետի ութերորդ պարբերությանը» բառերը փոխարինել «5-րդ կետին» բառերով։
2. 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունները լրացնել «թղթային կրիչով» բառերով։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 - 34 կետեր.
«31. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ՝ սերտիֆիկատ) կամ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր) մասին էլեկտրոնային գրառումը տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում (այսուհետ՝ էլեկտրոնային գրառում) համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն է։
32. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարինումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն որոշման 33 կետը։
33. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարինման դեպքում փոխարինման ենթակա սերտիֆիկատի կամ հայտարարագրի փոխարեն ձևակերպվող սերտիֆիկատի կամ հայտարարագրի մասին էլեկտրոնային գրառման մեջ կատարվում է «տրված է ___ -ի փոխարեն» (սերտիֆիկատի համար) կամ «ընդունված է ___ -ի փոխարեն» (հայտարարագրի համար) գրառումը, ինչպես նաև նշվում են փոխարինման ենթակա սերտիֆիկատի կամ հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը։
34. Սերտիֆիկատի կամ հայտարարագրի և դրանց հավելվածների փոխարինման դեպքում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտադրանքի շրջանառությունը չի կասեցվում այդպիսի փոխարինման համար անհրաժեշտ ժամանակով։»։
4. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների մեջ՝
ա) անվանումը լրացնել «թղթային կրիչով» բառերով.
բ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ դաշտով.
«QR-ծածկագիր (16)».
գ) II բաժնում՝
2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3-րդ կետի առաջին պարբերությունում «անդամ պետություններում» բառերը փոխարինել «Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով.
4-րդ կետի երրորդ պարբերությունում «և արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ» բառերը փոխարինել «, արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) և ապրանքաուղեկից փաստաթղթերը կարող են նշվել լատինական այբուբենի տառերի, այդ թվում՝ լատինական այբուբենի մոդիֆիկացված տառերի (լատինական այբուբենի՝ դիակրիտիկ նշանների ավելացմամբ տառերի) օգտագործմամբ» բառերով.
6-րդ կետում՝
«ը» ենթակետի հինգերորդ պարբերությունում «անվանումն ու նշագիրը» բառերը փոխարինել «նշագիրը և անվանումը» բառերով.
«ժա» և «ժբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) 11-րդ դաշտում՝ տեղեկություններ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի մասին (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրություններ) (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ արտադրության վիճակի վերլուծության ակտի մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), ինչպես նաև այն ստորագրած փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), տեղեկություններ կառավարման համակարգի սերտիֆիկատի մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատը տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացության մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, տեղեկություններ արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացության մասին (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ այլ փաստաթղթերի մասին, որոնք հայտատուի կողմից ներկայացվել են որպես տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում), ինչպես նաև տեղեկություններ կիրառված սերտիֆիկացման սխեմայի մասին.
ժբ) 12-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը, այդ ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (ստանդարտների) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) կիրառմամբ, այլ ոչ թե ամբողջ ստանդարտի (ստանդարտների) (դրանց կիրառման դեպքում), այլ ստանդարտների ու փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում) նշագրերը և անվանումները, տեղեկություններ արտադրանքի պահպանման պայմանների և ժամկետների (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), ծառայության (պիտանիության) ժամկետի և (կամ) ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) վերաբերյալ, փոխարինման ենթակա սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ «տրված է ___ -ի փոխարեն» (սերտիֆիկատի փոխարինման դեպքում) գրառման կատարմամբ, ինչպես նաև տեղեկատվություն սերիական թողարկման այն արտադրանքի վրա սերտիֆիկատի տարածման վերաբերյալ, որն արտադրվել է հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած՝ արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվից հետո՝ նշելով տեղեկություններ արտադրանքի այդպիսի նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվի վերաբերյալ (առկայության դեպքում), տեղեկություններ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ պայմանագրի վերաբերյալ, որով նախատեսվում է Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողների կողմից լիազորված անձանց համար), և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).».
լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետ.
«ժզ) 16-րդ դաշտում՝ օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր), որը նախատեսված է տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար (այն դեպքում, երբ միասնական ռեեստրի ազգային մասում նախատեսված է QR-ծածկագրի ձևավորումը)։»։
5. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևի և դրա ձևակերպման կանոնների մեջ՝
ա) անվանումը լրացնել «թղթային կրիչով» բառերով.
բ) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ դաշտով.
«QR-ծածկագիր (13)».
գ) II բաժնում՝
1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2-րդ կետում «Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագիրը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, հայտարարագիր)» բառերով.
3-րդ կետում՝
1-ին կետի առաջին պարբերությունում «անդամ պետության օրենսդրության մեջ» բառերը փոխարինել «Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրության մեջ» բառերով.
երրորդ պարբերությունում «և արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) կարող են նշվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ» բառերը փոխարինել «, արտադրանքի նշագիրը (տեսակ, մակնիշ, մոդել, ապրանքատեսակ (արտիկուլ) և այլն) և ապրանքաուղեկից փաստաթղթերը կարող են նշվել լատինական այբուբենի տառերի, այդ թվում՝ լատինական այբուբենի մոդիֆիկացված տառերի (լատինական այբուբենի՝ դիակրիտիկ նշանների ավելացմամբ տառերի) օգտագործմամբ» բառերով.
5-րդ կետում՝
«ե» ենթակետի վեցերորդ պարբերությունում «անվանումը և նշագիրը» բառերը փոխարինել «նշագիրը և անվանումը» բառերով.
«է» ենթակետում՝
«հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը) (առկայության դեպքում)» բառերով, «հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, տեղեկություններ այլ փաստաթղթերի մասին» բառերը փոխարինել «հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), տեղեկություններ այլ փաստաթղթերի մասին» բառերով.
«տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը.
«ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ը) 8-րդ դաշտում՝ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը, այդ ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (ստանդարտների) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) կիրառմամբ, այլ ոչ թե ամբողջ ստանդարտի (ստանդարտների) (դրանց կիրառման դեպքում), այլ ստանդարտների ու փաստաթղթերի (դրանց կիրառման դեպքում) նշագրերը և անվանումները, տեղեկություններ արտադրանքի պահպանման պայմանների և ժամկետների (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում), ծառայության (պիտանիության) ժամկետի և (կամ) ռեսուրսի (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) վերաբերյալ, փոխարինման ենթակա հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ «ընդունվել է ___ -ի փոխարեն» (հայտարարագրի փոխարինման դեպքում) գրառման կատարմամբ, ինչպես նաև տեղեկատվություն սերիական թողարկման այն արտադրանքի վրա հայտարարագրի տարածման վերաբերյալ, որն արտադրվել է հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած՝ արտադրանքի վերցված նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվից հետո՝ նշելով տեղեկություններ արտադրանքի այդպիսի նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվի վերաբերյալ (առկայության դեպքում), տեղեկություններ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ պայմանագրի վերաբերյալ, որով նախատեսվում է Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի՝ տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողների կողմից լիազորված անձանց համար), և այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).».
լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետ.
«ժգ) 13-րդ դաշտում՝ օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր), որը նախատեսված է տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար (այն դեպքում, երբ միասնական ռեեստրի ազգային մասում նախատեսված է QR-ծածկագրի ձևավորումը)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: