ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 մարտի 2026 թվականի N 6-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝
1) եկամուտներ՝ 13 523 235 700 (տասներեք միլիարդ հինգ հարյուր քսաներեք միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ․
2) ծախսեր՝ 19 098 585 200 (տասնինը միլիարդ իննսունութ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ․
3) դեֆիցիտ՝ 5 575 349 500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասունհինգ միլիոն երեք հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։
2․ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2026 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:
|
ԿՈՂՄ (16)
|
ԴԵՄ (1) |
ՁԵՌՆՊԱՀ (0) | |
|
Ա․ Փելեշյան Ա․ Բերնեցյան |
Վ․ Մկրտչյան Լ․ Թադևոսյան |
Ա. Ալավերդյան |
- |
|
Ա. Սարգսյան |
Գ․ Հարությունյան |
|
|
|
Ա. Խաչատրյան |
Հ․ Մանուկյան |
|
|
|
Հ․ Խլոպուզյան |
Ա․ Հարությունյան |
|
|
|
Ա. Այվազյան |
Դ. Խաչատրյան |
|
|
|
Ս․ Ղամբարյան |
Է․ Մարգարյան |
|
|
|
Ն. Հովհաննիսյան |
Տ. Հովսեփյան |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Արկադի ՓԵԼԵՇՅԱՆ |
|
2026 թ. մարտի 09 ք. Վանաձոր |
|
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: