ՀՀ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.03.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

09 մարտի 2026 թվականի N 6-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 13 523 235 700 (տասներեք միլիարդ հինգ հարյուր քսաներեք միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ․

2) ծախսեր՝ 19 098 585 200 (տասնինը միլիարդ իննսունութ միլիոն հինգ հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ․

3) դեֆիցիտ՝ 5 575 349 500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասունհինգ միլիոն երեք հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ։

2․ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2026 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:

 

ԿՈՂՄ (16)

 

ԴԵՄ (1)

 ՁԵՌՆՊԱՀ (0)

Ա․ Փելեշյան

Ա․ Բերնեցյան

Վ․ Մկրտչյան

Լ․ Թադևոսյան

Ա. Ալավերդյան

-

Ա. Սարգսյան

Գ․ Հարությունյան

 

 

Ա. Խաչատրյան

Հ․ Մանուկյան

 

 

Հ․ Խլոպուզյան

Ա․ Հարությունյան

 

 

Ա. Այվազյան

Դ. Խաչատրյան 

 

 

Ս․ Ղամբարյան

Է․ Մարգարյան

 

 

Ն. Հովհաննիսյան

Տ. Հովսեփյան

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Արկադի ՓԵԼԵՇՅԱՆ

 

2026 թ. մարտի 09

ք. Վանաձոր

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի
Վանաձոր համայնքի
ավագանու «09» մարտ
2026 թվականի
6-Ն որոշման

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: