ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
16 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 128 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄԵՂՐԱԲԵՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ, ԿՐԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՌՎՈՒՅՏԻ ՏԵՐԵՎԱՀԱՏ ՄԵՂՈՒՆԵՐԻ ԲՈԺՈԺՆԵՐԻ, ԾՂՐԻԴՆԵՐԻ, ՄԻՋԱՏԱԿԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎՈՒՄ (ԹԻՎ 18 ՁԵՎ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող մեղրաբեր մեղուների, կրետների և առվույտի տերևահատ մեղուների բոժոժների, ծղրիդների, միջատակերների մասով անասնաբուժական սերտիֆիկատի ձևի (թիվ 18 ձև) 4.1 կետի առաջին պարբերության մեջ «առկայությունը)» բառից հետո ավելացնել «, տրոպիլելապսոզ» բառը։
2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք թողարկվել են ըստ թիվ 18 ձևի, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչև 2026 թվականի մարտի 1-ը ներառյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: