ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄԵՂՐԱԲԵՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ, ԿՐԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՌՎՈՒՅՏԻ ՏԵՐԵՎԱՀԱՏ ՄԵՂՈՒՆԵՐԻ ԲՈԺՈԺՆԵՐԻ, ԾՂՐԻԴՆԵՐԻ, ՄԻՋԱՏԱԿԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎՈՒՄ (ԹԻՎ 18 ՁԵՎ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.12.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄԵՂՐԱԲԵՐ ՄԵՂՈՒՆԵՐԻ, ԿՐԵՏՆԵՐԻ ԵՎ ԱՌՎՈՒՅՏԻ ՏԵՐԵՎԱՀԱՏ ՄԵՂՈՒՆԵՐԻ ԲՈԺՈԺՆԵՐԻ, ԾՂՐԻԴՆԵՐԻ, ՄԻՋԱՏԱԿԵՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎՈՒՄ (ԹԻՎ 18 ՁԵՎ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող մեղրաբեր մեղուների, կրետների և առվույտի տերևահատ մեղուների բոժոժների, ծղրիդների, միջատակերների մասով անասնաբուժական սերտիֆիկատի ձևի (թիվ 18 ձև) 4.1 կետի առաջին պարբերության մեջ «առկայությունը)» բառից հետո ավելացնել «, տրոպիլելապսոզ» բառը։

2. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք թողարկվել են ըստ թիվ 18 ձևի, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչև 2026 թվականի մարտի 1-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: