ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
12 մարտի 2026 թ. |
N 505-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N463-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) հողամասերի կամ դրանց առանձին հատվածների (մասերի) աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է հիմք ընդունելով դրանց գնահատված շուկայական արժեքը՝ կառավարության սահմանած կարգով:».
2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5.1. Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի կողմից օրենքով, սույն կարգով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով չնախատեսված դեպքերում և կարգով այլ անձի կամ անձանց բնակարանների, բնակելի տների կամ բնակելի տարածքների գնման վկայագրերի տրամադրումն արգելվում է՝ բացառությամբ 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման դեպքերի:».
3) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«16. Գույքի գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքին համապատասխան (բացառությամբ չկառուցապատված հողերի ոչ աճուրդային կարգով օտարման դեպքերի): Գնահատումը պարտադիր է նաև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:»:
4) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի աղյուսակը լրացնել նոր՝ 6-8-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. մարտի 12 Երևան |
|
Հավելված Երևանի քաղաքի ավագանու 2026 թվականի մարտի 12-ի N 505-Ն որոշման |
|
6 |
Կենտրոն |
01-006-0033-0017 |
Բնակավայրերի |
բնակելի կառուցապատման |
Պռոշյան փողոց, նրբանցք 60 հասցեին կից |
|
|
7 |
Շենգավիթ |
01-011-0429-0028 |
Բնակավայրերի |
հասարակական կառուցապատման |
Արտաշատի խճուղուն հարակից |
|
|
8 |
Շենգավիթ |
01-011-0429-0033 |
բնակավայրերի |
Այլ հողեր |
Արտաշատի խճուղուն հարակից |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: