ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 505-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

12 մարտի 2026 թ.

N 505-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 463-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» N463-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2) հողամասերի կամ դրանց առանձին հատվածների (մասերի) աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է հիմք ընդունելով դրանց գնահատված շուկայական արժեքը՝ կառավարության սահմանած կարգով:».

2) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի կողմից օրենքով, սույն կարգով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով չնախատեսված դեպքերում և կարգով այլ անձի կամ անձանց բնակարանների, բնակելի տների կամ բնակելի տարածքների գնման վկայագրերի տրամադրումն արգելվում է՝ բացառությամբ 4-րդ կարգի վթարային շենքերից բնակիչների վերաբնակեցման դեպքերի:».

3) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«16. Գույքի գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքին համապատասխան (բացառությամբ չկառուցապատված հողերի ոչ աճուրդային կարգով օտարման դեպքերի): Գնահատումը պարտադիր է նաև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:»:

4) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 6-րդ գլխի աղյուսակը լրացնել նոր՝ 6-8-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:

2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. մարտի 12

Երևան

 

 

Հավելված

Երևանի քաղաքի ավագանու

2026 թվականի մարտի 12-ի

N 505-Ն որոշման

 

6

Կենտրոն

01-006-0033-0017

Բնակավայրերի

բնակելի

կառուցապատման

Պռոշյան փողոց, նրբանցք 60 հասցեին կից

 

7

Շենգավիթ

01-011-0429-0028

Բնակավայրերի

հասարակական կառուցապատման

Արտաշատի խճուղուն հարակից

 

8

Շենգավիթ

01-011-0429-0033

բնակավայրերի

Այլ հողեր

Արտաշատի խճուղուն հարակից

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան