ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 1989 թ. N 536
Քաղ. Երևան
ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թ. սեպտեմբերի 29-ի «Պետական կառավարման մարմինների ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության կատարելագործման մասին» N 803 որոշումը» N 511 որոշմանը համապատասխան Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության ապարատի հաստիքները համաձայն հավելվածի:
2. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությանը (ընկ. Է. Ա. Հայկազյանին)` երկշաբաթյա ժամկետում անցկացնել ապարատի աշխատողների ատեստավորում և դրա արդյունքներով որոշումներ ընդունել պաշտոնը բարձրացնելու (իջեցնելու), պաշտոնեական ռոճիկը բարձրացնելու կամ իջեցնելու մասին, պաշտոնեական ռոճիկներին հավելումներ սահմանելու, փոփոխելու կամ վերացնելու մասին, վերապատրաստման ուղարկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
|
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
|
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 27-ի N 536 որոշում |
ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Հ Ա Ս Տ Ի Ք Ն Ե Ր Ը
|
Պաշտոնների անվանումը |
Հաստիքային միավորների թվաքանակը |
| Մշտական ներրկայացուցիչ |
1 |
| Մշտական ներրկայացուցչի տեղակալ |
1 |
| Գլխավոր մասնագետ |
2 |
| Առաջատար մասնագետ |
5 |
| 1-ին կարգի մասնագետ |
1 |
| Ավագ տեսուչ |
3 |
| Տեսուչ |
3 |
| Մշտական ներրկայացուցչի քարտուղար |
1 |
| 1-ին կարգի մեքենագրուհի |
1 |
| Քարտուղար մեքենագրուհի |
1 |
| Վարորդ |
6 |
|
25 |
|
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |