ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 536
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-12.07.1991)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1989/հոկտեմբեր
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.10.1989
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 1989 թ. N 536

Քաղ. Երևան

 

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թ. սեպտեմբերի 29-ի «Պետական կառավարման մարմինների ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության կատարելագործման մասին» N 803 որոշումը»  N 511 որոշմանը համապատասխան Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչության ապարատի հաստիքները համաձայն հավելվածի:

2. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությանը (ընկ. Է. Ա. Հայկազյանին)` երկշաբաթյա ժամկետում անցկացնել ապարատի աշխատողների ատեստավորում և դրա արդյունքներով որոշումներ ընդունել պաշտոնը բարձրացնելու (իջեցնելու), պաշտոնեական ռոճիկը բարձրացնելու կամ իջեցնելու մասին, պաշտոնեական ռոճիկներին հավելումներ սահմանելու, փոփոխելու կամ վերացնելու մասին, վերապատրաստման  ուղարկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

Հայկական ԽՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայկական ԽՍՀ Մինիստրների

խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 27-ի

N 536 որոշում

 

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Հ Ա Ս Տ Ի Ք Ն Ե Ր Ը

 

Պաշտոնների անվանումը

Հաստիքային միավորների թվաքանակը

Մշտական ներրկայացուցիչ

1

Մշտական ներրկայացուցչի տեղակալ

1

Գլխավոր մասնագետ

2

Առաջատար մասնագետ

5

1-ին կարգի մասնագետ

1

Ավագ տեսուչ

3

Տեսուչ

3

Մշտական ներրկայացուցչի քարտուղար

1

1-ին կարգի մեքենագրուհի

1

Քարտուղար մեքենագրուհի

1

Վարորդ

6

 

25

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ