ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1351-Ա |
«13» մարտի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի Հ.559-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Արամ Հովսեփյանի 10.03.2026թ. հ.Դ-20460-26 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2023 թվականի մարտի 1-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.559-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 13.03.2026 թ. հ. 1351-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Արմեն Ադիբեկյան |
Արմենակյան փողոց, հ.124 |
բնակելի տուն |
Արմեն Ադիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող, Արմենակյան փողոցի հ.124 հասցեում գտնվող /վկ. հ.20012026-01-0156, հող՝ 682.47քմ, պարիսպ՝ 2.4քմ, շինություն՝ 65.57քմ/ 500.7քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ա. Արմենակյան փողոց, հ.124/1 |
010933XHHBUV |
|
|
2 |
Աննա Հայրապետյան /լիազորված անձ/ Գոռ Վարդանյան |
16-րդ թաղամաս, հ.27 շենք, հ.134 |
բնակարան |
Գոռ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 16-րդ թաղամասի հ.27 շենքի հ.134 հասցեում գտնվող բնակարանի /վկ.հ. 08012026-01-0081, ընդ. բաժ. 2.25քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.23քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.27 շենք, բն.134/1 |
01013QBDWV44 |
|
|
3 |
Հայկ Եգանյան /լիազորված անձ/ Համբարձում Ասլանյան և Դեզդեմոնիա Սարգսյան |
Նոր Արեշ 24-րդ փողոց, հ.42 |
բնակելի տուն |
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2017թ. գործ հ. ԵԷԴ/3910/02/16 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Համբարձում Ասլանյանին և Դեզդեմոնիա Սարգսյանին որպես սեփականություն անցած Նոր Արեշ 24-րդ փողոցի հ.42 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 24-րդ փողոց, հ.42/7 |
01053VNYVGDK |
|
|
4 |
Հարություն Պողոսյան /լիազորված անձ/ Ռենա Հարությունովա |
Կոմիտասի պողոտա, հ.3 շենք, հ.6ա |
բնակարան |
Անշարժ գույքի առուվաճառքի 25.02.2026թ. հ.3383 պայմանագրով, Ռենա Հարությունովայի կողմից ձեռք բերված՝ Կոմիտասի պողոտայի հ.3 շենքի հ.6ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.3 շենք, բն.6/1 |
01033DFVEFB5 |
|
|
5 |
Մամբրե Նանայան |
Տիգրան Մեծի պողոտա, հ.44 շենք, հ.28 |
բնակելի տուն |
Մամբրե Նանայանին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.44 շենքի հ.28 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1548910/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.44/28 |
01053AUTKXP5 |
|
|
6 |
Արինա Սամսոնյան |
Ա. Չեխովի փողոց, հ.10 |
տարածք |
Անշարժ գույքի առուվաճառքի 03.02.2026թ. հ.808 պայմանագրով, Արինա Սամսոնյանի կողմից ձեռք բերված՝ Ա. Չեխովի փողոցի հ.10 շենքում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Ա. Չեխովի փողոց, հ.10 շենք, շինություն հ.187/1 |
01113HTEWRGW |
|
|
7 |
Արամ և Կլարա Հովսեփյաններ |
Ռուսթավելու փողոց, հ.4 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.11.2019թ. հ.25527 և 19.06.2024թ. հ.17119 վկայագրերով, Արամ և Կլարա Հովսեփյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուսթավելու փողոցի հ.4 հասցեում գտնվող 25.7քմ մակերեսով բնակելի տանը /հող.38.4քմ/ տրամադրել հասցե՝ Շ. Ռուսթավելու փողոց, հ.4/5 |
01063ASBDARS |
|
|
8 |
Արամ և Կլարա Հովսեփյաններ |
Ռուսթավելու փողոց, հ.4 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.11.2019թ. հ.25527 և 19.06.2024թ. հ.17119 վկայագրերով, Արամ և Կլարա Հովսեփյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուսթավելու փողոցի հ.4 հասցեում գտնվող 31.2քմ մակերեսով բնակելի տանը /հող.22.8քմ/ տրամադրել հասցե՝ Շ. Ռուսթավելու փողոց, հ.4/6 |
01063DSZJ5YT |
|
|
9 |
Արամ և Կլարա Հովսեփյաններ |
Ռուսթավելու փողոց, հ.4 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.11.2019թ. հ.25527 և 19.06.2024թ. հ.17119 վկայագրերով, Արամ և Կլարա Հովսեփյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուսթավելու փողոցի հ.4 հասցեում գտնվող 29.8քմ մակերեսով բնակելի տանը /հող.42.8քմ/ տրամադրել հասցե՝ Շ. Ռուսթավելու փողոց, հ.4/1 |
010632YSP5RW |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |