ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի Հ.559-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1351-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.03.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.03.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1351-Ա

«13» մարտի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի Հ.559-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Արամ Հովսեփյանի 10.03.2026թ. հ.Դ-20460-26 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2023 թվականի մարտի 1-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.559-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

13.03.2026 թ.

հ. 1351-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արմեն Ադիբեկյան

Արմենակյան փողոց, հ.124

բնակելի տուն

Արմեն Ադիբեկյանին սեփականության իրավունքով պատկանող, Արմենակյան փողոցի հ.124 հասցեում գտնվող /վկ. հ.20012026-01-0156, հող՝ 682.47քմ, պարիսպ՝ 2.4քմ, շինություն՝ 65.57քմ/ 500.7քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ա. Արմենակյան փողոց, հ.124/1

010933XHHBUV

 

2

Աննա Հայրապետյան

/լիազորված անձ/

Գոռ Վարդանյան

16-րդ թաղամաս, հ.27 շենք, հ.134

բնակարան

Գոռ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 16-րդ թաղամասի հ.27 շենքի հ.134 հասցեում գտնվող բնակարանի /վկ.հ. 08012026-01-0081, ընդ. բաժ. 2.25քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.23քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.27 շենք, բն.134/1

01013QBDWV44

 

3

Հայկ Եգանյան

/լիազորված անձ/

Համբարձում Ասլանյան և Դեզդեմոնիա Սարգսյան

Նոր Արեշ 24-րդ փողոց, հ.42

բնակելի տուն

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 19.10.2017թ. գործ հ. ԵԷԴ/3910/02/16 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Համբարձում Ասլանյանին և Դեզդեմոնիա Սարգսյանին որպես սեփականություն անցած Նոր Արեշ 24-րդ փողոցի հ.42 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 24-րդ փողոց, հ.42/7

01053VNYVGDK

 

4

Հարություն Պողոսյան

/լիազորված անձ/

Ռենա Հարությունովա

Կոմիտասի պողոտա, հ.3 շենք, հ.6ա

բնակարան

Անշարժ գույքի առուվաճառքի 25.02.2026թ. հ.3383 պայմանագրով, Ռենա Հարությունովայի կողմից ձեռք բերված՝ Կոմիտասի պողոտայի հ.3 շենքի հ.6ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.3 շենք, բն.6/1

01033DFVEFB5

 

5

Մամբրե Նանայան

Տիգրան Մեծի պողոտա, հ.44 շենք, հ.28

բնակելի տուն

Մամբրե Նանայանին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.44 շենքի հ.28 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1548910/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.44/28

01053AUTKXP5

 

6

Արինա Սամսոնյան

Ա. Չեխովի փողոց, հ.10

տարածք

Անշարժ գույքի առուվաճառքի 03.02.2026թ. հ.808 պայմանագրով, Արինա Սամսոնյանի կողմից ձեռք բերված՝ Ա. Չեխովի փողոցի հ.10 շենքում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Ա. Չեխովի փողոց, հ.10 շենք, շինություն հ.187/1

01113HTEWRGW

 

7

Արամ և Կլարա Հովսեփյաններ

Ռուսթավելու փողոց, հ.4

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.11.2019թ. հ.25527 և 19.06.2024թ. հ.17119 վկայագրերով, Արամ և Կլարա Հովսեփյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուսթավելու փողոցի հ.4 հասցեում գտնվող 25.7քմ մակերեսով բնակելի տանը /հող.38.4քմ/ տրամադրել հասցե՝ Շ. Ռուսթավելու փողոց, հ.4/5

01063ASBDARS

 

8

Արամ և Կլարա Հովսեփյաններ

Ռուսթավելու փողոց, հ.4

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.11.2019թ. հ.25527 և 19.06.2024թ. հ.17119 վկայագրերով, Արամ և Կլարա Հովսեփյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուսթավելու փողոցի հ.4 հասցեում գտնվող 31.2քմ մակերեսով բնակելի տանը /հող.22.8քմ/ տրամադրել հասցե՝ Շ. Ռուսթավելու փողոց, հ.4/6

01063DSZJ5YT

 

9

Արամ և Կլարա Հովսեփյաններ

Ռուսթավելու փողոց, հ.4

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.11.2019թ. հ.25527 և 19.06.2024թ. հ.17119 վկայագրերով, Արամ և Կլարա Հովսեփյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուսթավելու փողոցի հ.4 հասցեում գտնվող 29.8քմ մակերեսով բնակելի տանը /հող.42.8քմ/ տրամադրել հասցե՝ Շ. Ռուսթավելու փողոց, հ.4/1

010632YSP5RW

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան