ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
1. Իրազեկ պահել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին, որ ս.թ. ապրիլի 25-27-ի եռօրյա նիստերում քննարկվելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հետ կապված կարևորագույն հարցեր, որոնց քվեարկության անցկացման համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն երկու երրորդի մասնակցությունը:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում քննարկել հերթական եռօրյա նիստերից պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցը:
|
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
բ. արարքցյան |
|
15 ապրիլի 1994 թվականի, քաղ. Երևան Հ. Նխ-635-I. |