ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-635-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/7 (1059) 15 ապրիլ, Հոդ.107
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
15.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Իրազեկ պահել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին, որ ս.թ. ապրիլի 25-27-ի եռօրյա նիստերում քննարկվելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հետ կապված կարևորագույն հարցեր, որոնց քվեարկության անցկացման համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն երկու երրորդի մասնակցությունը:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունում քննարկել հերթական եռօրյա նիստերից պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցը:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

բ. արարքցյան

 

15 ապրիլի 1994 թվականի,

քաղ. Երևան

Հ. Նխ-635-I.