ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2026 թվականի N 238-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1959-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) «Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-17-րդ կետերով․
| « |
|
». |
2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 162 944 000» թիվը փոխարինել «1 198 944 000» թվով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |