ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 238-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2026 թվականի N 238-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1959-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) «Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-17-րդ կետերով․

 

«

16.

8458118000

Մետաղամշակման բազմադիրք ագրեգատային հաստոց՝ թվային ծրագրային կառավարմամբ, նախատեսված բետոնի ամրաններն ակոսատող սարքերի գլանների պատրաստման համար, արտադրող jiangsu dingshun heavy duty machine tool co.,ltd , մոդել։ xk500g

Գլանափաթեթի ակոսի չափը։ տրամագիծը՝ 5մմ~50 մմ, գլանափաթեթի չափի տրամագծի միջակայքը՝ 100մմ~500մմ, աշխատանքային մասի առավելագույն երկարությունը 2500մմ, աշխատանքային մասի առավելագույն քաշը 3 տոննա, թվային ծրագրային կառավարման ծրագիրը՝ ավտոմատ ծրագրավորում, թվային ծրագրային կառավարման համակարգը՝ siemens չորսառանցքանի nc համակարգ, սերվո շարժիչ,

հզորությունը 12 kw՝

հատ

1

Չինաս-տան

Չինաս-տան

17 000 000

 

17.

8458118000

Հորիզոնական խառատային հաստոց թվային ծրագրային

կառավարմամբ

binns &berry անվանմամբ data 90x3000 մոդելի հորիզոնական խառատային հաստոց թվային

ծրագրային կառավարմամբ

հատ

1

Մեծ Բրիտա-նիա

Մեծ Բրիտա-նիա

19 000 000

 

».

 

2) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «1 162 944 000» թիվը փոխարինել «1 198 944 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.03.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան