ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 օգոստոսի 2025 թվականի |
թիվ 76 |
քաղ. Մոսկվա |
«ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգի 2-րդ կետի «ա» ենթակետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի ցանկը, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի հունվարի 31-ի «Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի հաստատման մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 11 որոշումը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումներում փոփոխություններ կատարելու ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 140 որոշումը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 3-ի՝ «Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 7 որոշումը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ խաղերի համար նախատեսված վրանների ու ճռնիկների մասով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 50 որոշումը,
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 9-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 18 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի օգոստոսի 26-ի թիվ 76 որոշմամբ |
ՑԱՆԿ
«Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը
|
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ (տեղեկություններ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ) |
Ծանոթագրություն |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. Ծեփման համար մածուկներ՝ ներառյալ երեխաների կողմից ծեփման համար նախատեսված պլաստիլինը, այդ թվում՝ ծեփման համար զանգվածը, ծեփման համար խմորը, պոլիմերային կավը և երեխաների կողմից ծեփման համար նախատեսված այլ նույնանման արտադրանք, մասնավորապես` կաղապարների և ծեփման համար անհրաժեշտ այլ պարագաների լրակազմով |
3407 00 000 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ՝ «ատամնաբուժական մոմի» կամ ատամների ծեփապատճեններ ստանալու բաղադրությունների՝ բաժնեծրարված հավաքածուներում, փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, կամ սալիկների տեսքով, պայտերի ձևով, քառակողիկներով կամ նույնանման ձևերով. |
|
2. Երեխաների մարմնի քաշն իր վրա կրող խաղալիքներ, այդ թվում՝ եռանիվ հեծանիվները, ինքնագլորները, ոտնակավոր ավտոմոբիլները և նույնանման խաղալիքները անիվների վրա. Սայլակներ՝ տիկնիկների համար. |
9403 70 000 2 9403 70 000 3 9503 00 100 1 9503 00 100 9 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
գիպսի (կալցինացված գիպսի կամ կալցիումի սուլֆատի) հիմքով ատամնաբուժական նպատակների համար այլ բաղադրությունների |
|
3. Միայն մարդկանց պատկերող տիկնիկներ, դրանց մասերը և պարագաները |
9503 00 210 0 9503 00 290 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
4. Գնացքներ էլեկտրական՝ ներառյալ ռելսերը, լուսացույցները և դրանց այլ պարագաներ, փոքրացված չափերով («մասշտաբով») մոդելների հավաքման համար տարրերի հավաքածուներ |
9503 00 300 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
5. Կոնստրուկտորական հավաքածուներ և այլ խաղալիքներ՝ կառուցման համար |
9503 00 350 0 9503 00 390 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
6. Կենդանիներ կամ մարդկանցից բացի այլ էակներ պատկերող խաղալիքներ, այդ թվում՝ փափուկ լցվածքով խաղալիքները |
9503 00 410 0 9503 00 490 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
7. Խաղալիք երաժշտական գործիքներ ու սարքեր |
9503 00 550 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
8. Գլուխկոտրուկներ՝ մինչև 500 մանրակը ներառյալ |
9503 00 610 0 9503 00 690 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
9. Հավաքածուներով կամ լրակազմերով այլ խաղալիքներ |
9503 00 700 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
10. Ներկառուցված շարժիչներով այլ խաղալիքներ և մոդելներ |
9503 00 750 0 9503 00 790 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
11. Այլ խաղալիքներ, այդ թվում՝ այլ էլեկտրական և ժամանցային խաղալիքները |
9503 00 810 0 9503 00 850 0 9503 00 950 0 9503 00 990 1 9503 00 990 9 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
12. Գնդակներ մանկական |
9503 00 990 9 9506 62 000 0 9506 69 900 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
13. Էլեկտրոնային խաղեր |
9504 50 000 1 9504 50 000 2 9504 50 000 9 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
14. Էլեկտրական մրցավազքային ավտոմոբիլների հավաքածուներ՝ մրցումային խաղերի համար |
9504 90 100 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
15. Սեղանի կամ սենյակի խաղալիքներ (խաղեր), բոլոր տեսակի խաղաքարտային խաղալիքներ (խաղեր) |
9504 40 000 0 9504 90 800 9 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
|
|
16. Խաղալիքային արտադրատեսակներ՝ տոնահանդիսությունների, կառնավալների համար և այլ խաղալիքային արտադրատեսակներ զվարճությունների համար՝ ներառյալ աճպարարություններ ու կատակներ ցուցադրելու համար առարկաները |
9505 10 900 0 9505 90 000 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ այն արտադրանքի, որը խաղալիք չէ և որի մականշվածքը չի պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար այն նախատեսված է կամ երեխայի տարիքը նշանակող պատկերագիրը. դեկորատիվ արտադրատեսակների, որոնք նախատեսված են տոների և տոնական միջոցառումների համար. հուշանվերային արտադրանքի (արտադրատեսակների, որոնք նախատեսված են մարդու գեղագիտական կարիքները բավարարելու համար և նախատեսված չեն երեխայի խաղի համար). ապակյա արտադրանքի (արտադրատեսակների), որը նախատեսված է ամանորյա և սուրբծննդյան տոների համար |
|
17. Լողավազաններ երեխաների համար, այդ թվում՝ չոր լողավազաններ գնդակներով |
9506 99 900 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ երեխաների համար նախատեսված լողավազանների, այդ թվում՝ գնդակներով չոր լողավազանների, որոնք տեղադրվում են ընդհանուր օգտագործման հասարակական վայրերում |
|
18. Ներկեր, այդ թվում՝ ներկեր, որոնք նախատեսված են մատներով քսելու համար, գուաշ և այլ նույնանման արտադրատեսակներ |
3213 10 000 0 3213 90 000 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որը խաղալիք չէ և որի մականշվածքում չի պարունակվում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար նախատեսված է խաղալիքը, կամ երեխայի տարիքը նշող պատկերագիրը |
|
19. Երեխաների բատուտներ՝ տնային օգտագործման համար |
9506 99 900 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
բացառությամբ սպորտային բատուտների և զվարճահարմարանք հանդիսացող բատուտների երեխաների բատուտների, որոնք տեղադրվում են ընդհանուր օգտագործման հասարակական վայրերում |
|
20. Մատիտներ, նշիչներ, ֆլոմաստերներ, վրձիններ և այլ նույնանման արտադրատեսակներ |
9603 30 100 0 9608 20 000 0 9608 50 000 0 9608 99 000 9 9609 10 100 0 9609 10 900 0 9609 20 000 0 9609 90 100 0 9609 90 900 0 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
որոնք օգտագործվում են խաղային հավաքածուներում կամ որպես խաղալիք, բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որը խաղալիք չէ և որի մականշվածքում չի պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար նախատեսված է խաղալիքը, կամ երեխայի տարիքը նշող պատկերագիրը |
|
21. Ճոճեր՝ տնային օգտագործման համար |
9401 52 000 0 9401 53 000 0 9401 59 000 0 9401 61 000 0 9401 69 000 0 9401 71 000 9 9401 79 000 9 9401 80 000 9 |
Համապատասխանության սերտիֆիկատ |
կախովի, հատակի և այլ ճոճեր՝ տնային օգտագործման համար |
|
Ծանոթագրություններ. |
1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես արտադրանքի անվանմամբ (նկարագրությամբ) և նշանակությամբ (հաշվի առնելով 4-րդ սյունակում ներկայացված ծանոթագրությունները), այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով (ծածկագրերով)։ 2. Այն արտադրատեսակների ցանկը, որոնք չեն դիտարկվում որպես խաղալիք և որոնց վրա չի տարածվում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 008/2011), ներկայացված է նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: