ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 76
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.08.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2025 թվականի

թիվ 76

քաղ. Մոսկվա

 

«ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգի 2-րդ կետի «ա» ենթակետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի ցանկը, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի հունվարի 31-ի «Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի հաստատման մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 11 որոշումը,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունիսի 25-ի՝ «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումներում փոփոխություններ կատարելու ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» թիվ 140 որոշումը,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 3-ի՝ «Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 7 որոշումը,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ խաղերի համար նախատեսված վրանների ու ճռնիկների մասով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 50 որոշումը,

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի փետրվարի 9-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 11 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 18 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի օգոստոսի 26-ի

թիվ 76 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

«Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի, որի առնչությամբ մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ (տեղեկություններ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ)

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Ծեփման համար մածուկներ՝ ներառյալ երեխաների կողմից ծեփման համար նախատեսված պլաստիլինը, այդ թվում՝ ծեփման համար զանգվածը, ծեփման համար խմորը, պոլիմերային կավը և երեխաների կողմից ծեփման համար նախատեսված այլ նույնանման արտադրանք, մասնավորապես` կաղապարների և ծեփման համար անհրաժեշտ այլ պարագաների լրակազմով

3407 00 000 0

Համապատասխանության սերտիֆիկատ

բացառությամբ՝

«ատամնաբուժական մոմի» կամ ատամների ծեփապատճեններ ստանալու բաղադրությունների՝ բաժնեծրարված հավաքածուներում, փաթեթվածքներում՝ մանրածախ վաճառքի համար, կամ սալիկների տեսքով, պայտերի ձևով, քառակողիկներով կամ նույնանման ձևերով.

2. Երեխաների մարմնի քաշն իր վրա կրող խաղալիքներ, այդ թվում՝ եռանիվ հեծանիվները, ինքնագլորները, ոտնակավոր ավտոմոբիլները և նույնանման խաղալիքները անիվների վրա. Սայլակներ՝ տիկնիկների համար.

9403 70 000 2

9403 70 000 3

9503 00 100 1

9503 00 100 9

Համապատասխանության սերտիֆիկատ

գիպսի (կալցինացված գիպսի կամ կալցիումի սուլֆատի) հիմքով ատամնաբուժական նպատակների համար այլ բաղադրությունների

3. Միայն մարդկանց պատկերող տիկնիկներ, դրանց մասերը և պարագաները

9503 00 210 0

9503 00 290 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

4. Գնացքներ էլեկտրական՝ ներառյալ ռելսերը, լուսացույցները և դրանց այլ պարագաներ, փոքրացված չափերով («մասշտաբով») մոդելների հավաքման համար տարրերի հավաքածուներ

9503 00 300 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

5. Կոնստրուկտորական հավաքածուներ և այլ խաղալիքներ՝ կառուցման համար

9503 00 350 0

9503 00 390 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

6. Կենդանիներ կամ մարդկանցից բացի այլ էակներ պատկերող խաղալիքներ, այդ թվում՝ փափուկ լցվածքով խաղալիքները

9503 00 410 0

9503 00 490 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

7. Խաղալիք երաժշտական գործիքներ ու սարքեր

9503 00 550 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

8. Գլուխկոտրուկներ՝ մինչև 500 մանրակը ներառյալ

9503 00 610 0

9503 00 690 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

9. Հավաքածուներով կամ լրակազմերով այլ խաղալիքներ

9503 00 700 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

10. Ներկառուցված շարժիչներով այլ խաղալիքներ և մոդելներ

9503 00 750 0

9503 00 790 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

11. Այլ խաղալիքներ, այդ թվում՝ այլ էլեկտրական և ժամանցային խաղալիքները

9503 00 810 0

9503 00 850 0

9503 00 950 0

9503 00 990 1

9503 00 990 9

Համապատասխանության սերտիֆիկատ

 

12. Գնդակներ մանկական

9503 00 990 9

9506 62 000 0

9506 69 900 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

13. Էլեկտրոնային խաղեր

9504 50 000 1

9504 50 000 2

9504 50 000 9

Համապատասխանության սերտիֆիկատ

 

14. Էլեկտրական մրցավազքային ավտոմոբիլների հավաքածուներ՝ մրցումային խաղերի համար

9504 90 100 0

Համապատասխանության սերտիֆիկատ

 

15. Սեղանի կամ սենյակի խաղալիքներ (խաղեր), բոլոր տեսակի խաղաքարտային խաղալիքներ (խաղեր)

9504 40 000 0

9504 90 800 9

Համապատասխանության սերտիֆիկատ

 

16. Խաղալիքային արտադրատեսակներ՝ տոնահանդիսությունների, կառնավալների համար և այլ խաղալիքային արտադրատեսակներ զվարճությունների համար՝ ներառյալ աճպարարություններ ու կատակներ ցուցադրելու համար առարկաները

9505 10 900 0

9505 90 000 0

Համապատասխանության սերտիֆիկատ

բացառությամբ

այն արտադրանքի, որը խաղալիք չէ և որի մականշվածքը չի պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար այն նախատեսված է կամ երեխայի տարիքը նշանակող պատկերագիրը.

դեկորատիվ արտադրատեսակների, որոնք նախատեսված են տոների և տոնական միջոցառումների համար.

հուշանվերային արտադրանքի (արտադրատեսակների, որոնք նախատեսված են մարդու գեղագիտական կարիքները բավարարելու համար և նախատեսված չեն երեխայի խաղի համար).

ապակյա արտադրանքի (արտադրատեսակների), որը նախատեսված է ամանորյա և սուրբծննդյան տոների համար

17. Լողավազաններ երեխաների համար, այդ թվում՝ չոր լողավազաններ գնդակներով

9506 99 900 0

Համապատասխանության սերտիֆիկատ

բացառությամբ երեխաների համար նախատեսված լողավազանների, այդ թվում՝ գնդակներով չոր լողավազանների, որոնք տեղադրվում են ընդհանուր օգտագործման հասարակական վայրերում

18. Ներկեր, այդ թվում՝ ներկեր, որոնք նախատեսված են մատներով քսելու համար, գուաշ և այլ նույնանման արտադրատեսակներ

3213 10 000 0

3213 90 000 0

Համապատասխանության սերտիֆիկատ

բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որը խաղալիք չէ և որի մականշվածքում չի պարունակվում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար նախատեսված է խաղալիքը, կամ երեխայի տարիքը նշող պատկերագիրը

19. Երեխաների բատուտներ՝ տնային օգտագործման համար

9506 99 900 0

Համապատասխանության սերտիֆիկատ

բացառությամբ

սպորտային բատուտների և զվարճահարմարանք հանդիսացող բատուտների երեխաների բատուտների, որոնք տեղադրվում են ընդհանուր օգտագործման հասարակական վայրերում

20. Մատիտներ, նշիչներ, ֆլոմաստերներ, վրձիններ և այլ նույնանման արտադրատեսակներ

9603 30 100 0

9608 20 000 0

9608 50 000 0

9608 99 000 9

9609 10 100 0

9609 10 900 0

9609 20 000 0

9609 90 100 0

9609 90 900 0

Համապատասխանության սերտիֆիկատ

որոնք օգտագործվում են խաղային հավաքածուներում կամ որպես խաղալիք, բացառությամբ այն արտադրանքի (արտադրատեսակների), որը խաղալիք չէ և որի մականշվածքում չի պարունակում այն երեխայի նվազագույն տարիքի նշումը, որի համար նախատեսված է խաղալիքը, կամ երեխայի տարիքը նշող պատկերագիրը

21. Ճոճեր՝ տնային օգտագործման համար

9401 52 000 0

9401 53 000 0

9401 59 000 0

9401 61 000 0

9401 69 000 0

9401 71 000 9

9401 79 000 9

9401 80 000 9

Համապատասխանության սերտիֆիկատ

կախովի, հատակի և այլ ճոճեր՝ տնային օգտագործման համար

Ծանոթագրություններ.

1. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես արտադրանքի անվանմամբ (նկարագրությամբ) և նշանակությամբ (հաշվի առնելով 4-րդ սյունակում ներկայացված ծանոթագրությունները), այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով (ծածկագրերով)։

2. Այն արտադրատեսակների ցանկը, որոնք չեն դիտարկվում որպես խաղալիք և որոնց վրա չի տարածվում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 008/2011), ներկայացված է նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան