ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբեր 2025 թվականի թիվ 155-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների, որից՝
եկամուտների գծով` 1 381 331, 0 հազար դրամ
ծախսերի գծով՝ 3 881 331, 0 հազար դրամ
դեֆիցիտը (պակասուրդը 2 500 000,0 հազար դրամ1) համայնքի բյուջեի եկամուտները` հավելված 1․
2) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հավելված 2․
3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հավելված 3․
4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հավելված 4․
5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հավելված 5․
6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հավելված 6․
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 20 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 01-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Կողմ -8
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ
ԳԱԼՍՏՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
26․12․2025թ |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի 155-Ն որոշման, փոփոխությունը 2026 թվականի հունվարի 12-ի |
(հավելվածները խմբ. 12.01.26 թիվ 2-Ն, փոփ. 10.02.26 թիվ 20-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: