ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվար 2026 թվականի թիվ 20-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Բաժին 1 խումբ 6 դաս 1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «2000,0» թիվը փոխարինել «10000,0» թվով:
2) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5121» (Տրանսպորտային սարքավորումներ) «35000,0» թիվը փոխարինել «37000,0» թվով:
3) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված հոդված «5134» (Նախագծահետազոտական ծախսեր) «19800,0» թիվը փոխարինել «9800,0 » թվով:
4) Բաժին 6 խումբ 4 դաս 1 (Փողոցների լուսավորում) հոդված հոդված «4212» (Էներգետիկ ծառայություններ) «16000,0» թիվը փոխարինել «18000,0 » թվով:
5) Բաժին 11 խումբ 1 դաս 2 (ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ) հոդված «4891» (Պահուստային միջոցներ) «270045,8» թիվը փոխարինել « 268045,8 » թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|
Կողմ -10
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: