ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2026 թվականի N 147-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 42.3-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետների ներգրավմամբ, ըստ անհրաժեշտության, ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբ (այսուհետ` ՀՀ ԱԱԲԽ):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խմբի կառուցվածքը և կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խմբի գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խմբին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու դեպքում արտահանել և ներմուծել ՀՀ ԱԱԲԽ-ի գործունեության համար անհրաժեշտ երկակի նշանակության ապրանքները:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) արտակարգ իրավիճակի կամ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված դեպքերում ձևավորել ՀՀ ԱԱԲԽ, հաստատել ՀՀ ԱԱԲԽ-ի անդամների գործառույթները և անհատական կազմը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված համապատասխան թեկնածությունները.
2) ՀՀ ԱԱԲԽ-ի կազմում ընդգրկել հատուկ պատրաստություն անցած (համապատասխան դասընթացների և վարժանքների մասնակցած) անձանց.
3) իրականացնել ՀՀ ԱԱԲԽ-ի ղեկավար կազմի (բացառությամբ նյութատեխնիկական ապահովման կազմի ղեկավարի և անվտանգության աշխատակցի) և կլինիկական կազմի (հիմնական և պահեստային) ընտրությունը.
4) իրականացնել ՀՀ ԱԱԲԽ-ի ընթացիկ աշխատանքների, այդ թվում` դասընթացների և վարժանքների պլանավորումը, կազմակերպումն ու համակարգումը.
5) ապահովել ՀՀ ԱԱԲԽ-ի գործունեության համար անհրաժեշտ միջոցների առկայությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
6) Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին, չափորոշիչներին և տեխնիկական չափանիշներին համապատասխան` կազմակերպել ՀՀ ԱԱԲԽ-ի նախապատրաստումը, միջազգային հավաստագրման (դասակարգման) համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի կազմումը և ներկայացումը միջազգային հավաստագրման (դասակարգման):
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին`
1) սույն որոշմամբ սահմանված դեպքերում իրականացնել ՀՀ ԱԱԲԽ-ի նյութատեխնիկական ապահովման կազմի ղեկավարի, անվտանգության աշխատակցի և ՀՀ ԱԱԲԽ-ի նյութատեխնիկական ապահովման կազմի (հիմնական և պահեստային) ընտրությունը և վերջիններիս թեկնածությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.
2) ապահովել ՀՀ ԱԱԲԽ-ի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան մասնագետների մասնակցությունը ՀՀ ԱԱԲԽ-ի դասընթացներին և վարժանքներին.
3) ՀՀ ԱԱԲԽ-ի դասընթացները և վարժանքներն անցկացնելու համար, ըստ անհրաժեշտության, տրամադրել համապատասխան դաշտային ուսումնական տեղամասեր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնավարժարաններում.
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ցուցաբերել տեսական, տեխնիկական և մեթոդական աջակցություն ՀՀ ԱԱԲԽ-ի նախապատրաստական և ուսուցման, աշխատանքների կազմակերպման, նյութատեխնիկական ապահովման գործընթացներում.
5) իրականացնել ՀՀ ԱԱԲԽ-ի նյութատեխնիկական ապահովման միջոցների ընթացիկ սպասարկումը:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) նշանակել իրավասու անձ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ներգրավվելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 147-Ն որոշման |
|
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք ԵՎ Կ Ա Զ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՄԲԻ | ||
|
NN ը/կ |
Պաշտոն |
Մասնագիտություն |
|
ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄ | ||
|
1. |
Խմբի ղեկավար |
|
|
2. |
Խմբի ղեկավարի տեղակալ |
|
|
3. |
Համակարգող աշխատակից |
|
|
4. |
Կլինիկական կազմի ղեկավար |
Ընտանեկան բժիշկ կամ ընդհանուր վիրաբույժ |
|
5. |
Նյութատեխնիկական ապահովման կազմի ղեկավար |
Լոգիստ |
|
6. |
Անվտանգության աշխատակից |
|
|
7. |
Ավագ բուժքույր |
Բուժքույր |
|
Ընդամենը | ||
|
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄ | ||
|
1. |
Բժիշկ (տրիաժ կենտրոն) |
Ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ սրտաբան |
|
2. |
Բժիշկ |
Գործիքային ախտորոշման մասնագետ կամ ռադիոլոգ (սոնոգրաֆ, Դուպլեքս, էխոսրտագրություն) |
|
3. |
Բժիշկ |
Համաճարակաբան կամ վարակաբան կամ ընտանեկան բժիշկ |
|
Ընդամենը | ||
|
1. |
Դեղատան պատասխանատու |
Դեղագետ |
|
2. |
Լաբորատորիայի բուժքույր |
Բուժքույր |
|
3. |
Մանկաբարձ |
Բուժքույր |
|
4. |
Ախտահանման պատասխանատու |
Բուժքույր |
|
5. |
Բուժքույր |
Բուժքույր (վերակենդանացման կամ անհետաձգելի բուժօգնության) |
|
6. |
Հոգեբան |
Հոգեբան |
|
Ընդամենը | ||
|
ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄ | ||
|
1. |
Լոգիստ |
լոգիստ (էլեկտրականություն, մաքուր ջուր և հիգիենա) |
|
2. |
Լոգիստ |
լոգիստ (կապի մասնագետ) |
|
3. |
Լոգիստ |
լոգիստ (օժանդակ մասնագետներ) |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 147-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Աղյուսակ 1
ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ*
|
NN ը/կ |
Անվանումը հայերեն Name in Armenian |
Անվանումը անգլերեն Name in English |
Միավոր-ների քանակ Number of Items |
ՔԱՇ (միա-վոր) Weight of Single Item [kg] |
ՔԱՇ (ընդհա-նուր) Weight in Total [kg] |
DIMENSIONS |
ԾԱՎԱԼ (մ3) VOLUME (m3) | ||
|
Երկա-րություն [մ] Length [m] |
Լայնու-թյուն [մ] Width [m] |
Բարձրու-թյուն [մ] Height [m] | |||||||
|
Վրաններ դաշտային հոսպիտալի համար |
Tent for Field Hospital |
||||||||
|
1. |
Տրիաժ-ընդունարան 2 |
Triage Center 2 |
1 |
||||||
|
2. |
բուժքույրերի (միավորող վրան) |
Nurses hub - Connector tent |
1 |
||||||
|
3. |
անհետաձգելի օգնության |
Emergency |
1 |
||||||
|
4. |
փոքր վիրահատական միջամտությունների |
Minor Injury |
1 |
||||||
|
5. |
մոր ու մանկան |
Maternal Health |
1 |
||||||
|
6. |
շտաբ |
Headquarters |
1 |
||||||
|
7. |
դեղատուն-պահեստ |
Pharmacy |
1 |
||||||
|
8. |
անձնակազմի գիշերակաց |
Staff Accommodation |
3 |
||||||
|
9. |
ստերիլիզացիա |
Sterilization |
1 |
||||||
|
10. |
ճաշարան |
Canteen / Kitchen |
1 |
||||||
|
11. |
մորգ |
Morgue |
1 |
||||||
|
12. |
պահեստ |
Warehouse |
1 |
||||||
|
13. |
մեկուսարան (օդակաթիլային և աղիքային) |
Isolation (for airborne and intestinal infections) |
1 |
||||||
|
14. |
Սարք վրանները փչելու համար |
Electric blower for inflating tents |
4 |
||||||
|
15. |
Վրանային ծածկ (Տրիաժ 1, 2; տեխնիկական ծածկ) |
Pop Up Canopy Tent (Shelter) for Triage 1 and technical eq. |
3 |
||||||
|
16. |
Վրանի բաժանարար վարագույր |
Divider Curtains |
5 |
||||||
|
17. |
Վրանի դյուրակիր օդորակիչ տաք և սառը համակարգով |
Portable Air Conditioner with Cooling & Heating System (tent heater and cooler) |
9 |
||||||
|
18. |
Ծխի դետեկտոր մարտկոցով |
Smoke detector with battery |
20 |
||||||
|
19. |
Կրակմարիչ փոշային |
Fire Extinguisher Spray |
15 |
||||||
|
20. |
Վրանի լուսավորություն, լրակազմ, լեդ լույսեր, (220 Վ) |
Tent lighting kit LED lights (220 V) |
30 |
||||||
|
21. |
Վրանային ավանի հոսանքի մալուխ, ջրակայուն, 25 մ, 2.5 մմ |
Deployment area power cable, waterproof, 25 m, 2.5 mm |
10 |
||||||
|
22. |
Գեներատոր 10-12 կՎտ |
Generator 10-12 kW |
2 |
||||||
|
23. |
Գեներատոր 7-8 կՎտ |
Generator 7-8 kW |
1 |
||||||
|
24. |
Գեներատոր 3-5 կՎտ |
Generator 3-5 kW |
1 |
||||||
|
25. |
Ջրի ռեզերվուար |
Water container / reservoir |
1 |
1 x 2000 լիտր | |||||
|
2 |
2 x 3000 լիտր | ||||||||
|
26. |
Ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման համակարգ |
Water supply and wastewater (sewage disposal) system |
1 |
1 x 1000 լիտր | |||||
|
1 |
1 x 3000 լիտր | ||||||||
|
27. |
Ջրի բարձր ճնշման պոմպի լրակազմ |
High-Pressure Water Pump |
2 |
Type 1 |
|||||
|
28. |
Ջրի որակի անալիզատոր, բազմաֆունկցիոնալ |
Multifunctional Water Monitor |
2 |
||||||
|
29. |
Պլաստմասե տարա` փականով |
Jerry can with tap |
10 |
||||||
|
30. |
Հոսանքի կարգավորիչ (10 կՎտ) |
Electricity Regulator (10 kW) |
2 |
||||||
|
31. |
Տարածքի լուսավորման համակարգ, լուսային աշտարակ |
Area lighting system - Light Tower |
3 |
||||||
|
32. |
Լուսային աշտարակ՝ գեներատորով |
Light Tower with generator |
2 |
||||||
|
33. |
Շարժական ախտահանման համակարգ մեկուսարանի համար (ցնցուղով) |
Portable decontamination shower system for isolator |
1 |
||||||
|
34. |
Երկարացման լար գլանակոճով (կատուշկա), 3-6 տեղով (մալուխի հաստությունը` 2.5 մմ) |
Cord Reel Extension Cord, 3-6 Power Outlets (cable thickness - 2.5 mm) |
6 |
||||||
|
35. |
Սեղան, ծալովի |
Table folding |
25 |
||||||
|
36. |
Նստարան, ծալովի |
Bench folding |
10 |
||||||
|
37. |
Աթոռ, ծալովի |
Chair folding |
50 |
||||||
|
Արկղեր ալյումինե, գույքի տեղափոխման |
Storage Containers, Aluminium |
40 |
|||||||
|
38. |
Արկղեր ալյումինե |
Containers, Aluminium |
20 |
1190 մմ |
790 մմ |
520 մմ |
|||
|
39. |
Արկղեր ալյումինե |
Containers, Aluminium |
10 |
1190 մմ |
790 մմ |
520 մմ |
|||
|
40. |
Արկղեր ալյումինե |
Containers, Aluminium |
10 |
940 մմ |
680 մմ |
490 մմ |
|||
|
41. |
Անջրանցիկ բրեզենտ, բազմաֆունկցիոնալ |
Multi-Purpose Waterproof Tarp |
5 |
||||||
|
42. |
Առաջին օգնության փրկարարական վերմակ / հրդեհաշեջ վերմակ (տաքացնող) |
First Aid Rescue Blanket / Fire Blanket (thermal) |
10 |
||||||
|
43. |
Բիոզուգարան լրակազմով |
Bio-toilet set |
8 |
||||||
|
44. |
Լվացարան, շարժական |
Portable Camping Sink |
10 |
||||||
|
45. |
Շարժական ցնցուղախցիկ լրակազմով |
Portable camping shower set (shower cubicle) |
4 |
||||||
|
46. |
Ջրի տաքացուցիչ- գեներատոր |
Hot Water Portable Generator |
1 |
||||||
|
47. |
Քնապարկ (ձմեռային, -4) |
Sleeping bag (winter, -4) |
40 |
||||||
|
48. |
Քնապարկ (ամառային, +15) |
Sleeping bag (summer, +15) |
40 |
||||||
|
49. |
Մահճակալ ծալովի, անձնակազմի համար |
Folding bed for staff |
35 |
||||||
|
50. |
Մահճակալ ծալովի, պացիենտների համար |
Folding bed for patients |
10 |
||||||
|
51. |
Մոծակներից պաշտպանիչ ցանցավարագույր մահճակալների համար |
Mosquito protection net for beds |
|||||||
|
52. |
Քնապարկի հատակ / կարիմատ, փչովի |
Inflating Sleeping Pad |
35 |
||||||
|
53. |
Ուսապարկ |
Travel Backpack |
35 |
70-80 լիտր | |||||
|
54. |
Անհատական սպասքի հավաքածու |
Camp Utensil Set |
55 |
||||||
|
55. |
Էլեկտրական թեյնիկ (բոյլեր, 10 լ) |
Electric Hot Water Boiler (10 l) |
3 |
10 լիտր | |||||
|
56. |
Ցնցուղախցիկի գորգ |
Shower mat |
10 |
||||||
|
57. |
Զուգարանի թուղթ, տուփ |
Toilet Paper, box |
5 |
||||||
|
Համազգեստ |
Uniform Set |
||||||||
|
58. |
գլխանոցով սվիտեր (հուդի) |
Hooded sweatshirt |
60 |
||||||
|
59. |
տաբատ ամառային |
Summer pants |
60 |
||||||
|
60. |
տաբատ ձմեռային |
Winter pants |
60 |
||||||
|
61. |
երկարաճիտ կոշիկ, տաք եղանակների համար |
Hot weather boot |
30 |
||||||
|
62. |
կոշիկ, բոլոր եղանակների համար |
Intermediate weather boot |
30 |
||||||
|
63. |
բաճկոն բոլոր եղանակների համար |
Intermediate weather jacket |
60 |
||||||
|
64. |
գլխարկ ամառային` պանամկա |
Field boonie hat |
60 |
||||||
|
65. |
գլխարկ ձմեռային |
Cold weather balaclava |
60 |
||||||
|
66. |
բաճկոն |
Cargo vest |
60 |
||||||
|
67. |
վերնաշապիկ բժշկական (V-աձև օձիք) |
Medical Uniform Shirt (V-neck) |
60 |
||||||
|
68. |
տաբատ բժշկական |
Medical Uniform pants |
60 |
||||||
|
69. |
կիսաթև շապիկ |
T-shirt |
60 |
||||||
|
70. |
Lապտեր ճակատային |
Headlamp |
10 |
||||||
|
71. |
Լապտեր ձեռքի |
Hand flashlight led |
30 |
||||||
|
Անհատական հիգիենիկ փաթեթ |
Personal Hygiene Kit |
100 |
|||||||
|
72. |
միջադիր կանացի |
Incontinence & Postpartum Pads For Women |
50 |
||||||
|
73. |
չոր անձեռոցիկ |
dry wipes |
100 |
||||||
|
74. |
խոնավ անձեռոցիկ |
wet wipes |
100 |
||||||
|
75. |
ատամի մածուկ |
toothpaste |
100 |
||||||
|
76. |
ատամի խոզանակ |
tooth brush |
100 |
||||||
|
77. |
ածելի (տղամարդու) |
razor (men) |
50 |
||||||
|
78. |
ածելի (կանացի) |
razor (women) |
50 |
||||||
|
79. |
ախտահանիչ գել |
hand hygiene / disinfectant |
100 |
||||||
|
80. |
դիմակ, բժշկական |
mask |
100 |
||||||
|
81. |
օճառ |
soap |
100 |
||||||
|
82. |
սրբիչ |
towel |
100 |
||||||
|
83. |
տակդիրներ, մանկական |
incontinence underwear for child |
100 |
||||||
|
84. |
տակդիրներ, մեծահասակի, տուփ |
incontinence underwear for adult, box |
15 |
||||||
|
85. |
Բազմաֆունկցիոնալ ծալովի ալյումինե սանդուղք |
Multi-purpose Telescopic Folding Ladder |
2 |
||||||
|
86. |
Պտուտակաբանա-լիների հավաքածու |
Wrench Set |
1 |
||||||
|
87. |
Պտուտակաբանա-լիների հավաքածու (головка) |
Socket Wrench Set |
1 |
||||||
|
88. |
Հարթաշուրթ բազմաֆունկցիոնալ |
Pliers, multifunctional |
5 |
||||||
|
89. |
Հարթաչափ |
Torpedo Level |
2 |
||||||
|
90. |
Շարժիչի բազմաֆունկցիոնալ մեկնարկիչ |
Multifunction emergency portable starter |
1 |
||||||
|
91. |
Մեքենայի արագ գործարկման սարք |
Vehicle Charger and Starter |
1 |
||||||
|
92. |
Կարգավորելի բանալիների հավաքածու (разводной ключ) |
Adjustable End Wrench with Scale / Pipe Wrench Set |
2 |
||||||
|
93. |
Ալեն Ռենչ բանալիների հավաքածու (шестигранные ключи) |
T-Handle Allen Wrench Set |
2 |
||||||
|
94. |
Պտուտակահանի հավաքածու մարտկոցով (шуруповерт) |
Cordless Drill / Driver Kit |
2 |
||||||
|
95. |
Բանալի-պտուտակ` երկար (свечной ключ) |
Spark Plug Wrench |
2 |
||||||
|
96. |
Պտուտակահանի հավաքածու |
Screwdriver Set |
4 |
||||||
|
97. |
Պտուտակների հավաքածու |
Screws Set |
3 |
35 x 30 մմ | |||||
|
98. |
Պտուտակների հավաքածու |
Screws Set |
3 |
45 x 30 մմ | |||||
|
99. |
Ամրակման հավաքածու (պտուտակ, մանեկ, հեղույս, տափօղակ /винт, гайка, болт и шайба/) |
Hardware Assortment Kit with (Screws, Nuts, Bolts & Washers) |
2 |
||||||
|
100. |
Բազմաֆունկցիոնալ դանակ |
Multitool Tactical Knife |
30 |
||||||
|
101. |
Լարման դետեկտոր (детектор напряжения) |
Voltage Detector |
3 |
||||||
|
102. |
Հորատող մուրճ (перфоратор) |
Rotary Hammer Set |
2 |
||||||
|
103. |
Հորատող մուրճի դուր գլխիկների լրակազմ |
Rotary Hammer Drill Bits Set & Chisels |
1 |
||||||
|
Էլեկտրական հղկիչ (болгарка) |
Angle Grinder tool kit |
2 |
|||||||
|
104. |
Էլ. հղկիչի դիսկ մետաղ կտրելու |
Cutting Wheel, Metal Cutting |
10 |
||||||
|
105. |
Մետաղ հղկելու |
Metal grinding |
10 |
||||||
|
106. |
Էլ. հղկիչի դիսկ ունիվերսալ |
Cutting Wheel, All Purpose |
10 |
||||||
|
Սահմանազատման ժապավեն |
Barrier Tape |
20 |
|||||||
|
107. |
Ժապավեն, դեղին |
Barrier Tape, yellow |
10 |
100 m, 500 m |
|||||
|
108. |
Ժապավեն, կարմիր |
Barrier Tape, red |
7 |
100 m, 500 m |
|||||
|
109. |
Ժապավեն, կապույտ |
Barrier Tape, blue |
3 |
100 m, 500 m |
|||||
|
110. |
Սահմանազատման ցանց |
Garden Safety Fence |
5 |
||||||
|
111. |
Սահմանազատման ժապավենի ձողեր |
Safety Barrier Poles / Garden Stakes |
80 |
||||||
|
112. |
Ստացիոնար ռադիոկայան |
Digital Radiostation |
30 |
||||||
|
113. |
Արբանյակային կապ (հեռախոս) |
Satellite Phone |
1 |
||||||
|
114. |
GPS |
GPS |
1 |
||||||
|
115. |
WiFi ռոուտեր SIM քարտով |
WiFi Router with SIM card |
4 |
||||||
|
116. |
Մալուխ բացօթյա աշխատանքների համար, մին. Cat 6 կատեգորիայի |
Outdoor Ethernet Cable, min Cat 6 |
2 |
50 մ | |||||
|
117. |
Արբանյակային կապ (wi-fi) |
Satellite WiFi |
1 |
||||||
|
118. |
Դյուրակիր համակարգիչ |
Laptop |
4 |
||||||
|
119. |
Պլանշետ |
Tablets |
4 |
||||||
|
120. |
Բազմաֆունկցիոնալ տպիչ սարք, գունավոր և անգույն |
Multifunction printer, color |
1 |
||||||
|
121. |
Պրոյեկտոր |
Projector |
2 |
||||||
|
122. |
Պրոյեկտորի էկրան կանգնակով |
Projector Screen / Monitor with Stand |
2 |
||||||
|
123. |
Լամինացիայի սարք |
Thermal Laminator |
2 |
||||||
|
124. |
Լամինացիայի թուղթ (տուփ) |
Thermal Laminating Pouches (set) |
3 |
||||||
|
125. |
Լիցքավորիչ - մարտկոց |
Portable Charger, Power Bank |
5 |
||||||
|
126. |
Արտաքին հիշողության կրիչ |
External USB 3.0 Hard Drive |
3 |
||||||
|
127. |
Ֆլեշ հիշողության կրիչ |
USB flash drive |
5 |
||||||
|
Գրենական պիտույք |
Stationery |
||||||||
|
128. |
Թուղթ A4 |
Paper A4 |
15 |
||||||
|
129. |
Թուղթ A3 |
Paper A3 |
2 |
||||||
|
130. |
Թղթապանակ ռետինե օղակով |
Folder with rubber ring |
15 |
||||||
|
131. |
Թղթապանակ բռնակով, տեսակ 1 |
Folder with handle, type 1 |
8 |
||||||
|
132. |
Գրիչ |
Pen |
40 |
||||||
|
133. |
Կավիճ գունավոր, տուփ |
Chalk color, set |
5 |
||||||
|
134. |
Կավիճ սպիտակ, տուփ |
Chalk white, set |
5 |
||||||
|
135. |
Մարկեր ֆլիպչարտի |
Flipchart marker |
24 |
||||||
|
136. |
Մատիտ, 0,5 |
Pencil 0,5 |
10 |
||||||
|
137. |
Մկրատ |
Scissors |
10 |
||||||
|
138. |
Շտրիխ |
Correction pen |
10 |
||||||
|
139. |
Ամրակ թղթի |
Binder clips |
3 |
||||||
|
140. |
Սեղմակ թղթի 19 մմ |
Paper clips 19 mm |
3 |
||||||
|
141. |
Սեղմակ թղթի 25 մմ |
Paper clips 25 mm |
3 |
||||||
|
142. |
Սեղմակ թղթի 32 մմ |
Paper clips 32 mm |
3 |
||||||
|
143. |
Գրատախտակ մարկերային, 60x90 |
Whiteboard 60x90 size |
2 |
||||||
|
144. |
Գրատախտակ մարկերային, 90x120 |
Whiteboard 90x120 size |
2 |
||||||
|
145. |
Փայտե խցանե գրատախտակ, 60x90 size |
Cork Bulletin Board, 60x90 size |
3 |
||||||
|
146. |
Գրատախտակի սպունգ-ջնջոց |
Whiteboard Eraser |
5 |
||||||
|
147. |
Գրատախտակի մաքրման հեղուկ 250 մլ |
Whiteboard cleaning liquid 250 ml |
5 |
||||||
|
148. |
Գրատախտակ շարժական, ոտքերով |
Adjustable whiteboard (flipchart) |
2 |
||||||
|
149. |
Նոթատետր |
Notebook |
30 |
||||||
|
150. |
Հաշվիչ |
Calculator |
2 |
||||||
|
151. |
Թղթադիր դարակներ |
Office A4 Paper Organizer |
3 |
||||||
|
152. |
Գրատախտակի մարկեր |
Whiteboard Marker |
27 |
||||||
|
153. |
Գրատախտակի մագնիսի հավաքածու, տեսակ 1 |
Whiteboard Magnets Set, type 1 |
5 |
||||||
|
154. |
Գրատախտակի մագնիսի հավաքածու, տեսակ 2 |
Whiteboard Magnets Set, type 2 |
5 |
||||||
|
155. |
Ֆայլ (հատ) |
Punched Pocket (item) |
200 |
||||||
|
156. |
Կպչուն թղթիկներ գունավոր (լրակազմ) |
Stick Papers Colorful (set) |
10 |
||||||
|
157. |
Ֆլիպչարտի թուղթ (լրակազմ) |
Flipchart Paper (set) |
5 |
||||||
|
158. |
Կարիչ միջին |
Stapler medium |
4 |
||||||
|
159. |
Կարիչ մեծ |
Stapler big |
4 |
||||||
|
160. |
Կնիք պլաստիլինի |
Rubber Stamp |
10 |
||||||
|
161. |
Կնիք պաշտոնական |
Official Seal |
1 |
||||||
|
162. |
Մետաղական պահարան |
Security Safe |
2 |
||||||
|
163. |
Էջանիշ, գունավոր |
Bookmark, colorful |
50 |
||||||
|
164. |
Թուղթ կրկնօրինակման (A4 չափսի) |
Carbon Papers for Tracing, A4, box |
10 |
||||||
|
165. |
Սոսինձ - մատիտ |
Glue Stick |
20 |
||||||
|
166. |
Քանոն |
Ruler |
5 |
||||||
|
167. |
Ռետին |
Eraser |
10 |
||||||
|
168. |
Մատիտի սրիչ |
Pencil sharpener |
10 |
||||||
|
Խոհանոցային տեխնիկա |
Kitchen equipment |
||||||||
|
169. |
Սրճեփ ձեռքի |
Coffee Pot maker Jazzve |
3 |
||||||
|
170. |
Տախտակ` կտրատման համար, խոհանոցային |
Chopping Board |
5 |
||||||
|
171. |
Սպասքաշոր |
Dishcloth |
30 |
||||||
|
172. |
Աման` սննդի պահման համար, լրակազմ |
Tupperware, set |
5 |
||||||
|
173. |
Պլաստմասե տարաներ, կափարիչով, 9 լ |
Plastic Rectangular Multi-Box with lid, 9 l |
5 |
||||||
|
174. |
Պլաստմասե տարաներ, կափարիչով, 22 լ |
Plastic Rectangular Multi-Box with lid, 22 l |
5 |
||||||
|
175. |
Դույլ, կափարիչով |
Buckit with lid |
10 |
||||||
|
176. |
Բաժակ |
Cup |
35 |
||||||
|
177. |
Սպասք լվանալու միջոց |
Dishwashing liquid |
10 |
||||||
|
178. |
Շերեփների հավաքածու |
Kitchen ladles |
2 |
||||||
|
179. |
Դանակի հավաքածու տակդիրով |
Knife Set with Block |
2 |
||||||
|
180. |
Բանջարեղենի քերիչ |
Vegetable Peeler |
5 |
||||||
|
181. |
Սպասքի սպունգ |
Dish Sponge |
30 |
||||||
|
182. |
Բաժակ թղթե, սուրճի, տուփ |
Paper cup, coffee, (box) |
50 |
||||||
|
183. |
Բաժակ թղթե, թեյի, տուփ |
Paper cup, tea (box) |
50 |
||||||
|
184. |
Բացիչ մետաղական տուփերի |
Can-Opener |
10 |
||||||
|
185. |
Սառնարան |
Refrigerator |
2 |
||||||
|
186. |
Սառցարան |
Freezer |
1 |
||||||
|
187. |
Zip սննդի տոպրակներ (լրակազմ) |
Zip Plastic Bags (set) |
10 |
||||||
|
Խոզանակ |
Brush |
0 |
|||||||
|
188. |
Ձեռքի |
Hand Brush |
30 |
||||||
|
189. |
Կոշիկի |
Shoe Brush |
30 |
||||||
|
190. |
Հագուստի |
Cloth Brush |
30 |
||||||
|
191. |
Կախիչիկ / սեղմակ (լվացքը պարանին կախելու) |
Clothespin (set) |
20 |
||||||
|
192. |
Լվացող միջոցներ |
Laundry Detergent |
50 |
400 գ | |||||
|
193. |
Թաս լվացքի |
Washbowl |
10 |
||||||
|
194. |
Չորանոց հագուստի, ծալովի |
Collapsible Clothes Drying Rack |
10 |
||||||
|
195. |
Բաշխիչ ցանց (արդյունաբերական վարդակ անջատիչով, անջրանցիկ) |
Industrial Socket Box Waterproof Power Distribution |
6 |
||||||
|
196. |
Մեկուսացված վարդակ, հարվածադիմացկուն մեկուսացված խրոցիկով |
Rubber Plugs and Couplings; Shockproof waterproof Socket with pressure- waterproof plug |
20 |
||||||
|
197. |
Բազմակի վարդակով երկարացման լար, դրսի և ներսի (удлинитель с несколькими розетками) |
Extension Cord / Power Strip (Outdoor and Indoor) |
10 |
||||||
|
198. |
Աղբի փակ կոնտեյներ` մեծ, անվավոր |
Wheeled Outdoor Garbage Can, big |
12 |
Գունավոր (Կանաչ /3 հատ/, Դեղին /3 հատ/, Կապույտ /3 հատ/, Կարմիր /3 հատ/) 100-120 լիտր
Colorful (Green /3 items/, Yellow /3 items/, Blue /3 items/, Red /3 items/) 100-120 liter | |||||
|
199. |
Աղբի փակ կոնտեյներ` փոքր (կենցաղային) |
Trash can with cover, small |
15 |
Գունավոր (Կանաչ /4 հատ/, Դեղին /4 հատ/, Կապույտ /4 հատ/, Կարմիր /4 հատ/) 70-80 լիտր
Colorful (Green /4 items/, Yellow /4 items/, Blue /4 items/, Red /4 items/) 70-80 liter | |||||
|
200. |
Մեկանգամյա օգտագործման տարաներ, բժշկական թափոնների |
Disposable medical waste containers |
15 |
50 լիտր | |||||
|
201. |
Կենսավտանգների թափոնների տոպրակներ |
Biohazard Waste Bags |
200 |
||||||
|
202. |
Կլինիկական թափոնների տոպրակներ |
Clinical waste bag |
200 |
||||||
|
203. |
Աղբի տոպրակ |
Garbage Bag |
100 հատ 100 հատ 100 հատ |
50 լիտր 70 լիտր 100-120 լիտր | |||||
|
204. |
Ջրի ֆիլտրման սարքի լրակազմ |
Water Filtration System |
3 |
||||||
|
205. |
Զտիչներ (ֆիլտրեր` լրակազմով) |
Filters (set) |
3 |
||||||
|
206. |
Կպչուն ժապավեն 1 սմ |
Adhesive Tape 1 cm |
10 |
||||||
|
207. |
Կպչուն ժապավեն 3 սմ |
Adhesive Tape 3 cm |
10 |
||||||
|
208. |
Կպչուն ժապավեն 5 սմ |
Adhesive Tape 5 cm |
20 |
||||||
|
209. |
Մալուխի ժապավեն (ճռիկ) |
Cable Strap set / Industrial Multi- Purpose Resistant Black Cable Ties |
10 |
||||||
|
210. |
Ձեռնոց աշխատանքային, պինդ կտորից |
Cut resistant work Gloves |
35 |
||||||
|
211. |
Պաշտպանիչ ակնոց |
Protective Eyewear |
35 |
||||||
|
212. |
Գոգաթի (совок) և ավել (հավաքածու) |
Broom and Dustpan Set |
25 |
||||||
|
213. |
Հատակ լվանալու լրակազմ |
Spin Mop and Bucket for Floor Cleaning |
10 |
||||||
|
214. |
Բահ` մետաղյա ՍՐԱԾԱՅՐ |
Folding Metal Spade / Shovel with Pointed Head |
5 |
||||||
|
215. |
Բահ` մետաղյա ՈՉ սրածայր |
Folding Metal Spade / Shovel with Square Head |
5 |
||||||
|
216. |
Փոցխ` պոչի կարգավորումով |
Adjustable Garden Rake |
5 |
||||||
|
217. |
Ձագար |
Funnel |
5 |
||||||
|
218. |
Լարի խամուտ, լրակազմ |
Cable zip tie, set |
5 |
||||||
|
219. |
Դույլ |
Bucket |
7 |
||||||
|
220. |
Ձեռքի սղոց փայտի |
Wood hand saw |
2 |
||||||
|
Մուրճ |
Hammer |
0 |
|||||||
|
221. |
Սովորական |
General |
5 |
||||||
|
222. |
Ծանր (кувалда) |
Sledge Hammer |
3 |
||||||
|
223. |
Ռետինե մուրճ |
Rubber hammer |
3 |
||||||
|
224. |
Մեխերի հավաքածու |
Hardware Nails Assortment Kit |
2 |
||||||
|
225. |
Փոքր կացին |
Hatchet |
3 |
||||||
|
226. |
Հարթաշուրթերի հավաքածու |
Pliers Set |
2 |
||||||
|
227. |
Աքցանների հավաքածու |
Nippers Set (end and front cutting) |
2 |
||||||
|
228. |
Մկրատ այգեգործական |
Secateurs |
5 |
||||||
|
229. |
Կողպեք |
Padlock |
20 |
||||||
|
230. |
Հերմետիկ նյութ (պակլի), տուփ |
Thread Seal Material, set |
10 |
||||||
|
231. |
Ֆում (հերմետիկ ժապավեն) |
Thread seal tape, teflon tape |
20 |
||||||
|
232. |
Պարան |
Rope |
10 |
||||||
|
233. |
Զուբիլի հավաքածու |
Heavy duty chisel set |
2 |
||||||
|
234. |
Լինգ |
Wrecking bar |
5 |
||||||
|
Մարտկոցներ |
Batteries |
0 |
|||||||
|
235. |
AAA |
AAA |
70 |
||||||
|
236. |
AA |
AA |
70 |
||||||
|
237. |
D |
D |
40 |
||||||
|
238. |
C |
C |
40 |
||||||
|
239. |
Մարտկոցների լիցքավորիչ, ունիվերսալ |
Universal Multi Battery Charger |
2 |
||||||
|
240. |
Չափիչ ժապավեն (մետր) |
Tape Measure |
3 |
30-50 m |
|||||
|
241. |
Հաբ` ջրի ախտահանման համար |
Pill Water Disinfection _ brand "AQUATABS" (in packs) |
10 |
||||||
|
242. |
Առաջին օգնության պայուսակ |
Medical Organizer (First Aid) Bag |
20 |
||||||
|
243. |
Հակամոծակային միջոցներ |
Mosquito Trap, Catcher & Killer |
12 |
||||||
|
244. |
Հակամիջատային ցանց |
Insect Protecting Net |
35 |
||||||
|
245. |
Կրծողների դեմ թակարդ` ներսի համար |
Rodent traps (inside) |
15 |
||||||
|
246. |
Կրծողների դեմ թակարդ` դրսի համար |
Rodent traps (outside) |
10 |
||||||
|
247. |
Դիակային պարկեր - սև |
Dead body bags - black |
50 |
||||||
|
248. |
Դիակային պարկեր - սպիտակ |
Dead body bags - white |
50 |
||||||
|
249. |
Սրածայրերի հավաքման ստվարաթղթե տուփեր |
Biohazard Needle and Syringe Disposal / Container (cardboard boxes) |
100 |
||||||
|
250. |
Դեղերի բացթողնման համար պոլիէթիլենային տոպրակներ |
Pill Bags Pack |
1000 |
||||||
|
251. |
Գրանցման և հաշվառման մատյաններ |
Registration books |
10 |
||||||
|
252. |
Խոտհնձիչ |
Lawn mower |
1 |
||||||
|
253. |
Գոլֆրե մալուխի համար |
Area cable cover |
400 |
400 մ |
|||||
|
* Բոլոր էլեկտրական սարքերը նախատեսված են 220 Վոլտլարման համար: |
* All electrical devices are designed to run at a 220V |
* Ցանկում ներառված նյութատեխնիկական ապահովման միջոցները և դրանց քանակները ենթակա են վերանայման ՀՀ ԱԱԲԽ-ի կողմից յուրաքանչյուր առաքելությունից առաջ` կախված արձանագրված աղետի տեսակից։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 147-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների մեկնող ՀՀ ԱԱԲԽ-ի կազմում, բացի Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողներից և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետներից, կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների հատուկ պատրաստություն անցած մասնագետներ (սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կազմին համապատասխան), ինչպես նաև, ըստ նպատակահարմարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ՝ ելնելով ընդունող երկրի առանձնահատկություններից:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀՀ ԱԱԲԽ-Ի ՄԵԿՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ընդգրկելու համար հիմք են հանդիսանում`
1) աղետից տուժած երկրի հետ նախապես կնքված արտակարգ իրավիճակներում համագործակցության, փոխօգնության համապատասխան համաձայնագիրը.
2) աղետից տուժած երկրի կողմից ուղղակի կամ միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված օգնություն հայցելու մասին պաշտոնական դիմումը.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը՝ արտաքին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
3. Աղետից տուժած երկրի համապատասխան մարմինների հետ աղետից տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներում ՀՀ ԱԱԲԽ-ի ներգրավման նպատակահարմարությունը պարզելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ներգրավելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ներգրավելու մասին որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրմանը ներկայացնելիս դրան կցվում է նաև ՀՀ ԱԱԲԽ-ն մարդասիրական առաքելությունների ներգրավելու համար պահանջվող ծախսերի նախնական հաշվարկը:
3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀՀ ԱԱԲԽ-Ի ՄԵԿՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն իրականացնում են նախապատրաստական միջոցառումներ ՀՀ ԱԱԲԽ-ն միջազգային մարդասիրական առաքելության երկիր ուղարկելու նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ աշխատանքային կարգով համաձայնեցնելուց հետո անհատական իրավական ակտով սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելու համար ՀՀ ԱԱԲԽ-ն պատրաստականության բերելու ժամանակը.
2) դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում ստանալու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, աղետից տուժած երկրի մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում աջակցության նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը`
1) ներկայացնում է դիրքորոշում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելու արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ.
2) կազմակերպում է աղետից տուժած երկրի արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր մարմնի հետ փոխգործակցությունը, ներառյալ՝ սարքավորումների, երկակի նշանակության ապրանքների և դեղորայքի ներկրման թույլտվության համար.
3) անհրաժեշտության դեպքում աջակցում է երրորդ երկրի տարածքով ՀՀ ԱԱԲԽ-ի արագ տեղափոխմանը.
4) ապահովում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատից կամ աղետից տուժած երկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունից աշխատակցի տրամադրումը` ՀՀ ԱԱԲԽ-ին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով.
5) աջակցում է ՀՀ ԱԱԲԽ-ի անձնակազմին աղետից տուժած երկրի մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում:
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀՀ ԱԱԲԽ-Ի ՄԵԿՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ՀՀ ԱԱԲԽ-ի մեկնումն աղետից տուժած երկիր, ելնելով նպատակահարմարությունից, իրականացվում է ավտոմոբիլային, երկաթուղային կամ օդային տրանսպորտի միջոցով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԱԲԽ-ն օդային տրանսպորտով ուղարկելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նախապես պայմանագրեր է կնքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային ավիափոխադրողների հետ և, անհրաժեշտության դեպքում, ապահովագրում տրանսպորտային միջոցը` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:
10. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ներգրավելու հետ կապված` ՀՀ ԱԱԲԽ-ի անձնակազմի ինքնաբավ կեցության, ճանապարհորդական փաստաթղթերի, անձնակազմի ապահովագրման ու գործուղման, ՀՀ ԱԱԲԽ-ի գործունեության համար անհրաժեշտ միջոցների և անձնակազմի տեղափոխման նպատակով տրանսպորտային միջոցների վարձակալության ու այլ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:
11. ՀՀ ԱԱԲԽ-ի անդամների գործուղման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և այլն) հատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
12. Աղետից տուժած երկրից ՀՀ ԱԱԲԽ-ի վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սահմանված կարգով`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` կատարված ծախսերի վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2026 թվական: