ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.02.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2026 թվականի N 147-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 42.3-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետների ներգրավմամբ, ըստ անհրաժեշտության, ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խումբ (այսուհետ` ՀՀ ԱԱԲԽ):

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խմբի կառուցվածքը և կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խմբի գործունեության համար անհրաժեշտ միջոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Արագ արձագանքման բժշկական խմբին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ներգրավվելու դեպքում արտահանել և ներմուծել ՀՀ ԱԱԲԽ-ի գործունեության համար անհրաժեշտ երկակի նշանակության ապրանքները:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) արտակարգ իրավիճակի կամ սույն որոշման N 3 հավելվածով սահմանված դեպքերում ձևավորել ՀՀ ԱԱԲԽ, հաստատել ՀՀ ԱԱԲԽ-ի անդամների գործառույթները և անհատական կազմը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված համապատասխան թեկնածությունները.

2) ՀՀ ԱԱԲԽ-ի կազմում ընդգրկել հատուկ պատրաստություն անցած (համապատասխան դասընթացների և վարժանքների մասնակցած) անձանց.

3) իրականացնել ՀՀ ԱԱԲԽ-ի ղեկավար կազմի (բացառությամբ նյութատեխնիկական ապահովման կազմի ղեկավարի և անվտանգության աշխատակցի) և կլինիկական կազմի (հիմնական և պահեստային) ընտրությունը.

4) իրականացնել ՀՀ ԱԱԲԽ-ի ընթացիկ աշխատանքների, այդ թվում` դասընթացների և վարժանքների պլանավորումը, կազմակերպումն ու համակարգումը.

5) ապահովել ՀՀ ԱԱԲԽ-ի գործունեության համար անհրաժեշտ միջոցների առկայությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

6) Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին, չափորոշիչներին և տեխնիկական չափանիշներին համապատասխան` կազմակերպել ՀՀ ԱԱԲԽ-ի նախապատրաստումը, միջազգային հավաստագրման (դասակարգման) համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի կազմումը և ներկայացումը միջազգային հավաստագրման (դասակարգման):

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին`

1) սույն որոշմամբ սահմանված դեպքերում իրականացնել ՀՀ ԱԱԲԽ-ի նյութատեխնիկական ապահովման կազմի ղեկավարի, անվտանգության աշխատակցի և ՀՀ ԱԱԲԽ-ի նյութատեխնիկական ապահովման կազմի (հիմնական և պահեստային) ընտրությունը և վերջիններիս թեկնածությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

2) ապահովել ՀՀ ԱԱԲԽ-ի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան մասնագետների մասնակցությունը ՀՀ ԱԱԲԽ-ի դասընթացներին և վարժանքներին.

3) ՀՀ ԱԱԲԽ-ի դասընթացները և վարժանքներն անցկացնելու համար, ըստ անհրաժեշտության, տրամադրել համապատասխան դաշտային ուսումնական տեղամասեր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուսումնավարժարաններում.

4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ցուցաբերել տեսական, տեխնիկական և մեթոդական աջակցություն ՀՀ ԱԱԲԽ-ի նախապատրաստական և ուսուցման, աշխատանքների կազմակերպման, նյութատեխնիկական ապահովման գործընթացներում.

5) իրականացնել ՀՀ ԱԱԲԽ-ի նյութատեխնիկական ապահովման միջոցների ընթացիկ սպասարկումը:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) նշանակել իրավասու անձ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ներգրավվելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


12.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 12-ի N 147-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք  ԵՎ  Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՄԲԻ

NN

ը/կ

Պաշտոն

Մասնագիտություն

ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄ

1.

Խմբի ղեկավար

 

2.

Խմբի ղեկավարի տեղակալ

 

3.

Համակարգող աշխատակից

 

4.

Կլինիկական կազմի ղեկավար

Ընտանեկան բժիշկ կամ ընդհանուր վիրաբույժ

5.

Նյութատեխնիկական ապահովման

կազմի ղեկավար

Լոգիստ

6.

Անվտանգության աշխատակից

 

7.

Ավագ բուժքույր

Բուժքույր

Ընդամենը

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄ

1.

Բժիշկ (տրիաժ կենտրոն)

Ընտանեկան բժիշկ կամ թերապևտ կամ սրտաբան

2.

Բժիշկ

Գործիքային ախտորոշման մասնագետ կամ ռադիոլոգ

(սոնոգրաֆ, Դուպլեքս, էխոսրտագրություն)

3.

Բժիշկ

Համաճարակաբան կամ վարակաբան կամ

ընտանեկան բժիշկ

Ընդամենը

1.

Դեղատան պատասխանատու

Դեղագետ

2.

Լաբորատորիայի բուժքույր

Բուժքույր

3.

Մանկաբարձ

Բուժքույր

4.

Ախտահանման պատասխանատու

Բուժքույր

5.

Բուժքույր

Բուժքույր (վերակենդանացման կամ անհետաձգելի

բուժօգնության)

6.

Հոգեբան

Հոգեբան

Ընդամենը

ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄ

1.

Լոգիստ

լոգիստ (էլեկտրականություն, մաքուր ջուր և հիգիենա)

2.

Լոգիստ

լոգիստ (կապի մասնագետ)

3.

Լոգիստ

լոգիստ (օժանդակ մասնագետներ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 12-ի N 147-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Աղյուսակ 1

 

ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ*

 

NN

ը/կ

Անվանումը հայերեն Name in Armenian

Անվանումը անգլերեն Name in English

Միավոր-ների քանակ Number of Items

ՔԱՇ

(միա-վոր) Weight of Single Item [kg]

ՔԱՇ (ընդհա-նուր)

Weight

in Total [kg]

DIMENSIONS

ԾԱՎԱԼ (մ3) VOLUME (m3)

Երկա-րություն [մ]

Length [m]

Լայնու-թյուն [մ]

Width [m]

Բարձրու-թյուն [մ]

Height [m]

 

Վրաններ դաշտային հոսպիտալի համար

Tent for Field Hospital

 

1.

Տրիաժ-ընդունարան 2

Triage Center 2

1

           

2.

բուժքույրերի (միավորող վրան)

Nurses hub - Connector tent

1

           

3.

անհետաձգելի

օգնության

Emergency

1

           

4.

փոքր վիրահատական միջամտությունների

Minor Injury

1

           

5.

մոր ու մանկան

Maternal Health

1

           

6.

շտաբ

Headquarters

1

           

7.

դեղատուն-պահեստ

Pharmacy

1

           

8.

անձնակազմի գիշերակաց

Staff Accommodation

3

           

9.

ստերիլիզացիա

Sterilization

1

           

10.

ճաշարան

Canteen / Kitchen

1

           

11.

մորգ

Morgue

1

           

12.

պահեստ

Warehouse

1

           

13.

մեկուսարան (օդակաթիլային և

աղիքային)

Isolation (for airborne and intestinal infections)

1

           

14.

Սարք վրանները փչելու համար

Electric blower for inflating tents

4

           

15.

Վրանային ծածկ (Տրիաժ 1, 2; տեխնիկական ծածկ)

Pop Up Canopy Tent (Shelter) for Triage 1 and technical eq.

3

           

16.

Վրանի բաժանարար վարագույր

Divider Curtains

5

           

17.

Վրանի դյուրակիր օդորակիչ

տաք և սառը համակարգով

Portable Air Conditioner

with Cooling & Heating System (tent heater

and cooler)

9

           

18.

Ծխի դետեկտոր մարտկոցով

Smoke detector with battery

20

           

19.

Կրակմարիչ փոշային

Fire Extinguisher Spray

15

           

20.

Վրանի լուսավորություն, լրակազմ, լեդ լույսեր,

(220 Վ)

Tent lighting kit LED lights (220 V)

30

           

21.

Վրանային ավանի հոսանքի մալուխ, ջրակայուն, 25 մ, 2.5 մմ

Deployment area power cable, waterproof, 25 m, 2.5 mm

10

           

22.

Գեներատոր 10-12 կՎտ

Generator 10-12 kW

2

     

23.

Գեներատոր 7-8 կՎտ

Generator 7-8 kW

1

     

24.

Գեներատոր 3-5 կՎտ

Generator 3-5 kW

1

     

25.

Ջրի ռեզերվուար

Water container / reservoir

1

     

1 x 2000

լիտր

2

     

2 x 3000

լիտր

26.

Ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման համակարգ

Water supply and wastewater (sewage disposal) system

1

     

1 x 1000

լիտր

1

     

1 x 3000

լիտր

27.

Ջրի բարձր ճնշման պոմպի լրակազմ

High-Pressure Water Pump

2

   

Type 1

 

28.

Ջրի որակի անալիզատոր,

բազմաֆունկցիոնալ

Multifunctional Water Monitor

2

           

29.

Պլաստմասե տարա` փականով

Jerry can with tap

10

           

30.

Հոսանքի կարգավորիչ (10 կՎտ)

Electricity Regulator (10 kW)

2

           

31.

Տարածքի լուսավորման համակարգ,

լուսային աշտարակ

Area lighting system - Light Tower

3

           

32.

Լուսային աշտարակ՝ գեներատորով

Light Tower with generator

2

     

33.

Շարժական ախտահանման համակարգ մեկուսարանի համար

(ցնցուղով)

Portable decontamination shower system for isolator

1

     

34.

Երկարացման լար գլանակոճով (կատուշկա), 3-6 տեղով (մալուխի

հաստությունը` 2.5 մմ)

Cord Reel Extension Cord, 3-6 Power Outlets (cable thickness - 2.5 mm)

6

           

35.

Սեղան, ծալովի

Table folding

25

           

36.

Նստարան, ծալովի

Bench folding

10

           

37.

Աթոռ, ծալովի

Chair folding

50

           
 

Արկղեր ալյումինե, գույքի տեղափոխման

Storage Containers, Aluminium

40

           

38.

Արկղեր ալյումինե

Containers, Aluminium

20

   

1190 մմ

790 մմ

520 մմ

 

39.

Արկղեր ալյումինե

Containers, Aluminium

10

   

1190 մմ

790 մմ

520 մմ

 

40.

Արկղեր ալյումինե

Containers, Aluminium

10

   

940 մմ

680 մմ

490 մմ

 

41.

Անջրանցիկ բրեզենտ, բազմաֆունկցիոնալ

Multi-Purpose Waterproof Tarp

5

           

42.

Առաջին օգնության փրկարարական վերմակ / հրդեհաշեջ վերմակ (տաքացնող)

First Aid Rescue Blanket / Fire Blanket (thermal)

10

           

43.

Բիոզուգարան

լրակազմով

Bio-toilet set

8

           

44.

Լվացարան,

շարժական

Portable Camping Sink

10

           

45.

Շարժական ցնցուղախցիկ

լրակազմով

Portable camping shower set (shower cubicle)

4

           

46.

Ջրի տաքացուցիչ- գեներատոր

Hot Water Portable Generator

1

           

47.

Քնապարկ (ձմեռային, -4)

Sleeping bag (winter, -4)

40

           

48.

Քնապարկ (ամառային, +15)

Sleeping bag (summer, +15)

40

           

49.

Մահճակալ ծալովի, անձնակազմի համար

Folding bed for staff

35

     

50.

Մահճակալ ծալովի,

պացիենտների համար

Folding bed for patients

10

           

51.

Մոծակներից պաշտպանիչ ցանցավարագույր մահճակալների

համար

Mosquito protection net for beds

             

52.

Քնապարկի հատակ / կարիմատ, փչովի

Inflating Sleeping Pad

35

           

53.

Ուսապարկ

Travel Backpack

35

         

70-80 լիտր

54.

Անհատական սպասքի հավաքածու

Camp Utensil Set

55

           

55.

Էլեկտրական թեյնիկ (բոյլեր, 10 լ)

Electric Hot Water Boiler (10 l)

3

         

10 լիտր

56.

Ցնցուղախցիկի գորգ

Shower mat

10

           

57.

Զուգարանի թուղթ,

տուփ

Toilet Paper, box

5

           
 

Համազգեստ

Uniform Set

             

58.

գլխանոցով սվիտեր

(հուդի)

Hooded sweatshirt

60

           

59.

տաբատ ամառային

Summer pants

60

           

60.

տաբատ ձմեռային

Winter pants

60

           

61.

երկարաճիտ կոշիկ, տաք եղանակների

համար

Hot weather boot

30

           

62.

կոշիկ, բոլոր եղանակների համար

Intermediate weather

boot

30

           

63.

բաճկոն բոլոր եղանակների համար

Intermediate weather

jacket

60

           

64.

գլխարկ ամառային`

պանամկա

Field boonie hat

60

           

65.

գլխարկ ձմեռային

Cold weather balaclava

60

           

66.

բաճկոն

Cargo vest

60

           

67.

վերնաշապիկ բժշկական (V-աձև

օձիք)

Medical Uniform Shirt

(V-neck)

60

           

68.

տաբատ բժշկական

Medical Uniform pants

60

           

69.

կիսաթև շապիկ

T-shirt

60

           

70.

Lապտեր ճակատային

Headlamp

10

           

71.

Լապտեր ձեռքի

Hand flashlight led

30

     
 

Անհատական հիգիենիկ փաթեթ

Personal Hygiene Kit

100

           

72.

միջադիր կանացի

Incontinence & Postpartum

Pads For Women

50

           

73.

չոր անձեռոցիկ

dry wipes

100

           

74.

խոնավ անձեռոցիկ

wet wipes

100

           

75.

ատամի մածուկ

toothpaste

100

           

76.

ատամի խոզանակ

tooth brush

100

           

77.

ածելի (տղամարդու)

razor (men)

50

           

78.

ածելի (կանացի)

razor (women)

50

           

79.

ախտահանիչ գել

hand hygiene / disinfectant

100

           

80.

դիմակ, բժշկական

mask

100

           

81.

օճառ

soap

100

           

82.

սրբիչ

towel

100

           

83.

տակդիրներ, մանկական

incontinence underwear

for child

100

           

84.

տակդիրներ, մեծահասակի, տուփ

incontinence underwear

for adult, box

15

           

85.

Բազմաֆունկցիոնալ

ծալովի ալյումինե սանդուղք

Multi-purpose

Telescopic Folding Ladder

2

           

86.

Պտուտակաբանա-լիների հավաքածու

Wrench Set

1

           

87.

Պտուտակաբանա-լիների հավաքածու

(головка)

Socket Wrench Set

1

           

88.

Հարթաշուրթ բազմաֆունկցիոնալ

Pliers, multifunctional

5

           

89.

Հարթաչափ

Torpedo Level

2

           

90.

Շարժիչի բազմաֆունկցիոնալ մեկնարկիչ

Multifunction emergency portable starter

1

           

91.

Մեքենայի արագ գործարկման սարք

Vehicle Charger and Starter

1

           

92.

Կարգավորելի բանալիների հավաքածու

(разводной ключ)

Adjustable End Wrench with Scale / Pipe Wrench Set

2

           

93.

Ալեն Ռենչ բանալիների հավաքածու (шестигранные

ключи)

T-Handle Allen Wrench Set

2

           

94.

Պտուտակահանի հավաքածու մարտկոցով

(шуруповерт)

Cordless Drill / Driver Kit

2

           

95.

Բանալի-պտուտակ` երկար (свечной ключ)

Spark Plug Wrench

2

           

96.

Պտուտակահանի հավաքածու

Screwdriver Set

4

           

97.

Պտուտակների

հավաքածու

Screws Set

3

         

35 x 30 մմ

98.

Պտուտակների

հավաքածու

Screws Set

3

         

45 x 30 մմ

99.

Ամրակման հավաքածու (պտուտակ, մանեկ, հեղույս, տափօղակ

/винт, гайка, болт и

шайба/)

Hardware Assortment Kit with (Screws, Nuts, Bolts & Washers)

2

           

100.

Բազմաֆունկցիոնալ դանակ

Multitool Tactical Knife

30

           

101.

Լարման դետեկտոր

(детектор напряжения)

Voltage Detector

3

           

102.

Հորատող մուրճ (перфоратор)

Rotary Hammer Set

2

           

103.

Հորատող մուրճի դուր գլխիկների լրակազմ

Rotary Hammer Drill Bits Set & Chisels

1

           
 

Էլեկտրական հղկիչ (болгарка)

Angle Grinder tool kit

2

           

104.

Էլ. հղկիչի դիսկ մետաղ

կտրելու

Cutting Wheel, Metal

Cutting

10

           

105.

Մետաղ հղկելու

Metal grinding

10

           

106.

Էլ. հղկիչի դիսկ

ունիվերսալ

Cutting Wheel, All

Purpose

10

           
 

Սահմանազատման ժապավեն

Barrier Tape

20

           

107.

Ժապավեն, դեղին

Barrier Tape, yellow

10

   

100 m, 500 m

     

108.

Ժապավեն, կարմիր

Barrier Tape, red

7

   

100 m, 500 m

     

109.

Ժապավեն, կապույտ

Barrier Tape, blue

3

   

100 m, 500 m

     

110.

Սահմանազատման

ցանց

Garden Safety Fence

5

           

111.

Սահմանազատման ժապավենի ձողեր

Safety Barrier Poles / Garden Stakes

80

           

112.

Ստացիոնար

ռադիոկայան

Digital Radiostation

30

     

113.

Արբանյակային կապ

(հեռախոս)

Satellite Phone

1

     

114.

GPS

GPS

1

     

115.

WiFi ռոուտեր SIM

քարտով

WiFi Router with SIM card

4

     

116.

Մալուխ բացօթյա աշխատանքների համար, մին. Cat 6

կատեգորիայի

Outdoor Ethernet Cable, min Cat 6

2

   

50 մ

117.

Արբանյակային կապ (wi-fi)

Satellite WiFi

1

     

118.

Դյուրակիր

համակարգիչ

Laptop

4

     

119.

Պլանշետ

Tablets

4

     

120.

Բազմաֆունկցիոնալ

տպիչ սարք, գունավոր և անգույն

Multifunction printer, color

1

     

121.

Պրոյեկտոր

Projector

2

     

122.

Պրոյեկտորի էկրան կանգնակով

Projector Screen / Monitor with Stand

2

     

123.

Լամինացիայի սարք

Thermal Laminator

2

           

124.

Լամինացիայի թուղթ (տուփ)

Thermal Laminating Pouches (set)

3

           

125.

Լիցքավորիչ - մարտկոց

Portable Charger,

Power Bank

5

           

126.

Արտաքին հիշողության կրիչ

External USB 3.0 Hard Drive

3

           

127.

Ֆլեշ հիշողության

կրիչ

USB flash drive

5

           
 

Գրենական պիտույք

Stationery

             

128.

Թուղթ A4

Paper A4

15

           

129.

Թուղթ A3

Paper A3

2

           

130.

Թղթապանակ ռետինե

օղակով

Folder with rubber ring

15

           

131.

Թղթապանակ բռնակով, տեսակ 1

Folder with handle, type 1

8

           

132.

Գրիչ

Pen

40

           

133.

Կավիճ գունավոր,

տուփ

Chalk color, set

5

           

134.

Կավիճ սպիտակ, տուփ

Chalk white, set

5

           

135.

Մարկեր ֆլիպչարտի

Flipchart marker

24

           

136.

Մատիտ, 0,5

Pencil 0,5

10

           

137.

Մկրատ

Scissors

10

           

138.

Շտրիխ

Correction pen

10

           

139.

Ամրակ թղթի

Binder clips

3

           

140.

Սեղմակ թղթի 19 մմ

Paper clips 19 mm

3

           

141.

Սեղմակ թղթի 25 մմ

Paper clips 25 mm

3

           

142.

Սեղմակ թղթի 32 մմ

Paper clips 32 mm

3

           

143.

Գրատախտակ մարկերային, 60x90

Whiteboard 60x90 size

2

           

144.

Գրատախտակ մարկերային, 90x120

Whiteboard 90x120 size

2

           

145.

Փայտե խցանե գրատախտակ, 60x90

size

Cork Bulletin Board,

60x90 size

3

           

146.

Գրատախտակի սպունգ-ջնջոց

Whiteboard Eraser

5

           

147.

Գրատախտակի մաքրման հեղուկ 250 մլ

Whiteboard cleaning

liquid 250 ml

5

           

148.

Գրատախտակ շարժական, ոտքերով

Adjustable whiteboard

(flipchart)

2

           

149.

Նոթատետր

Notebook

30

           

150.

Հաշվիչ

Calculator

2

           

151.

Թղթադիր դարակներ

Office A4 Paper

Organizer

3

           

152.

Գրատախտակի

մարկեր

Whiteboard Marker

27

           

153.

Գրատախտակի մագնիսի հավաքածու,

տեսակ 1

Whiteboard Magnets

Set, type 1

5

           

154.

Գրատախտակի մագնիսի հավաքածու,

տեսակ 2

Whiteboard Magnets

Set, type 2

5

           

155.

Ֆայլ (հատ)

Punched Pocket (item)

200

           

156.

Կպչուն թղթիկներ գունավոր (լրակազմ)

Stick Papers Colorful (set)

10

           

157.

Ֆլիպչարտի թուղթ

(լրակազմ)

Flipchart Paper (set)

5

           

158.

Կարիչ միջին

Stapler medium

4

           

159.

Կարիչ մեծ

Stapler big

4

           

160.

Կնիք պլաստիլինի

Rubber Stamp

10

           

161.

Կնիք պաշտոնական

Official Seal

1

           

162.

Մետաղական պահարան

Security Safe

2

           

163.

Էջանիշ, գունավոր

Bookmark, colorful

50

           

164.

Թուղթ կրկնօրինակման (A4 չափսի)

Carbon Papers for Tracing, A4, box

10

           

165.

Սոսինձ - մատիտ

Glue Stick

20

           

166.

Քանոն

Ruler

5

           

167.

Ռետին

Eraser

10

           

168.

Մատիտի սրիչ

Pencil sharpener

10

           
 

Խոհանոցային տեխնիկա

Kitchen equipment

             

169.

Սրճեփ ձեռքի

Coffee Pot maker Jazzve

3

           

170.

Տախտակ` կտրատման համար, խոհանոցային

Chopping Board

5

           

171.

Սպասքաշոր

Dishcloth

30

           

172.

Աման` սննդի պահման համար, լրակազմ

Tupperware, set

5

           

173.

Պլաստմասե

տարաներ, կափարիչով, 9 լ

Plastic Rectangular Multi-Box with lid, 9 l

5

           

174.

Պլաստմասե տարաներ,

կափարիչով, 22 լ

Plastic Rectangular Multi-Box with lid, 22 l

5

           

175.

Դույլ, կափարիչով

Buckit with lid

10

           

176.

Բաժակ

Cup

35

           

177.

Սպասք լվանալու միջոց

Dishwashing liquid

10

           

178.

Շերեփների հավաքածու

Kitchen ladles

2

           

179.

Դանակի հավաքածու

տակդիրով

Knife Set with Block

2

           

180.

Բանջարեղենի քերիչ

Vegetable Peeler

5

           

181.

Սպասքի սպունգ

Dish Sponge

30

           

182.

Բաժակ թղթե, սուրճի,

տուփ

Paper cup, coffee, (box)

50

           

183.

Բաժակ թղթե, թեյի,

տուփ

Paper cup, tea (box)

50

           

184.

Բացիչ մետաղական

տուփերի

Can-Opener

10

           

185.

Սառնարան

Refrigerator

2

           

186.

Սառցարան

Freezer

1

           

187.

Zip սննդի տոպրակներ (լրակազմ)

Zip Plastic Bags (set)

10

           
 

Խոզանակ

Brush

0

           

188.

Ձեռքի

Hand Brush

30

           

189.

Կոշիկի

Shoe Brush

30

           

190.

Հագուստի

Cloth Brush

30

           

191.

Կախիչիկ / սեղմակ (լվացքը պարանին

կախելու)

Clothespin (set)

20

           

192.

Լվացող միջոցներ

Laundry Detergent

50

         

400 գ

193.

Թաս լվացքի

Washbowl

10

           

194.

Չորանոց հագուստի, ծալովի

Collapsible Clothes Drying Rack

10

           

195.

Բաշխիչ ցանց (արդյունաբերական վարդակ անջատիչով,

անջրանցիկ)

Industrial Socket Box Waterproof Power Distribution

6

           

196.

Մեկուսացված վարդակ, հարվածադիմացկուն մեկուսացված

խրոցիկով

Rubber Plugs and Couplings; Shockproof waterproof Socket with pressure-

waterproof plug

20

           

197.

Բազմակի վարդակով երկարացման լար, դրսի և ներսի (удлинитель с несколькими

розетками)

Extension Cord / Power Strip (Outdoor and Indoor)

10

           

198.

Աղբի փակ կոնտեյներ` մեծ, անվավոր

Wheeled Outdoor Garbage Can, big

12

   

Գունավոր (Կանաչ /3 հատ/,

Դեղին /3 հատ/,

Կապույտ /3 հատ/,

Կարմիր /3 հատ/)

100-120 լիտր

 

Colorful (Green /3 items/,

Yellow /3 items/,

Blue /3 items/,

Red /3 items/)

100-120 liter

199.

Աղբի փակ կոնտեյներ` փոքր (կենցաղային)

Trash can with cover, small

15

   

Գունավոր (Կանաչ /4 հատ/,

Դեղին /4 հատ/,

Կապույտ /4 հատ/,

Կարմիր /4 հատ/)

70-80 լիտր

 

Colorful (Green /4 items/,

Yellow /4 items/,

Blue /4 items/,

Red /4 items/)

70-80 liter

200.

Մեկանգամյա օգտագործման տարաներ, բժշկական

թափոնների

Disposable medical waste containers

15

   

50 լիտր

201.

Կենսավտանգների

թափոնների տոպրակներ

Biohazard Waste Bags

200

           

202.

Կլինիկական թափոնների

տոպրակներ

Clinical waste bag

200

     

203.

Աղբի տոպրակ

Garbage Bag

100 հատ

100 հատ

100 հատ

   

50 լիտր

70 լիտր

100-120 լիտր

204.

Ջրի ֆիլտրման սարքի լրակազմ

Water Filtration System

3

           

205.

Զտիչներ (ֆիլտրեր`

լրակազմով)

Filters (set)

3

           

206.

Կպչուն ժապավեն 1 սմ

Adhesive Tape 1 cm

10

           

207.

Կպչուն ժապավեն 3 սմ

Adhesive Tape 3 cm

10

           

208.

Կպչուն ժապավեն 5 սմ

Adhesive Tape 5 cm

20

           

209.

Մալուխի ժապավեն (ճռիկ)

Cable Strap set / Industrial Multi- Purpose Resistant

Black Cable Ties

10

           

210.

Ձեռնոց աշխատանքային,

պինդ կտորից

Cut resistant work Gloves

35

           

211.

Պաշտպանիչ ակնոց

Protective Eyewear

35

           

212.

Գոգաթի (совок) և ավել (հավաքածու)

Broom and Dustpan Set

25

           

213.

Հատակ լվանալու լրակազմ

Spin Mop and Bucket for Floor Cleaning

10

           

214.

Բահ` մետաղյա ՍՐԱԾԱՅՐ

Folding Metal Spade /

Shovel with Pointed Head

5

           

215.

Բահ` մետաղյա ՈՉ սրածայր

Folding Metal Spade /

Shovel with Square Head

5

           

216.

Փոցխ` պոչի

կարգավորումով

Adjustable Garden Rake

5

           

217.

Ձագար

Funnel

5

           

218.

Լարի խամուտ, լրակազմ

Cable zip tie, set

5

           

219.

Դույլ

Bucket

7

           

220.

Ձեռքի սղոց փայտի

Wood hand saw

2

           
 

Մուրճ

Hammer

0

           

221.

Սովորական

General

5

           

222.

Ծանր (кувалда)

Sledge Hammer

3

           

223.

Ռետինե մուրճ

Rubber hammer

3

           

224.

Մեխերի հավաքածու

Hardware Nails Assortment Kit

2

           

225.

Փոքր կացին

Hatchet

3

           

226.

Հարթաշուրթերի

հավաքածու

Pliers Set

2

           

227.

Աքցանների հավաքածու

Nippers Set

(end and front cutting)

2

           

228.

Մկրատ

այգեգործական

Secateurs

5

           

229.

Կողպեք

Padlock

20

           

230.

Հերմետիկ նյութ (պակլի), տուփ

Thread Seal Material, set

10

           

231.

Ֆում (հերմետիկ ժապավեն)

Thread seal tape, teflon tape

20

           

232.

Պարան

Rope

10

           

233.

Զուբիլի հավաքածու

Heavy duty chisel set

2

           

234.

Լինգ

Wrecking bar

5

           
 

Մարտկոցներ

Batteries

0

           

235.

AAA

AAA

70

           

236.

AA

AA

70

           

237.

D

D

40

           

238.

C

C

40

           

239.

Մարտկոցների

լիցքավորիչ, ունիվերսալ

Universal Multi Battery Charger

2

           

240.

Չափիչ ժապավեն

(մետր)

Tape Measure

3

   

30-50 m

     

241.

Հաբ` ջրի ախտահանման համար

Pill Water Disinfection

_ brand "AQUATABS" (in packs)

10

           

242.

Առաջին օգնության պայուսակ

Medical Organizer (First Aid) Bag

20

           

243.

Հակամոծակային միջոցներ

Mosquito Trap, Catcher & Killer

12

           

244.

Հակամիջատային

ցանց

Insect Protecting Net

35

           

245.

Կրծողների դեմ թակարդ` ներսի

համար

Rodent traps (inside)

15

           

246.

Կրծողների դեմ թակարդ` դրսի համար

Rodent traps (outside)

10

           

247.

Դիակային պարկեր -

սև

Dead body bags - black

50

           

248.

Դիակային պարկեր - սպիտակ

Dead body bags - white

50

           

249.

Սրածայրերի հավաքման ստվարաթղթե տուփեր

Biohazard Needle and Syringe Disposal / Container (cardboard boxes)

100

           

250.

Դեղերի բացթողնման համար պոլիէթիլենային

տոպրակներ

Pill Bags Pack

1000

           

251.

Գրանցման և հաշվառման

մատյաններ

Registration books

10

           

252.

Խոտհնձիչ

Lawn mower

1

           

253.

Գոլֆրե մալուխի համար

Area cable cover

400

   

400 մ

     

 

* Բոլոր էլեկտրական սարքերը

նախատեսված են 220

Վոլտլարման համար:

* All electrical devices are

designed to run at a 220V

 

 

 

 

* Ցանկում ներառված նյութատեխնիկական ապահովման միջոցները և դրանց քանակները ենթակա են վերանայման ՀՀ ԱԱԲԽ-ի կողմից յուրաքանչյուր առաքելությունից առաջ` կախված արձանագրված աղետի տեսակից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

փետրվարի 12-ի N 147-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների մեկնող ՀՀ ԱԱԲԽ-ի կազմում, բացի Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողներից և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետներից, կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների հատուկ պատրաստություն անցած մասնագետներ (սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կազմին համապատասխան), ինչպես նաև, ըստ նպատակահարմարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ՝ ելնելով ընդունող երկրի առանձնահատկություններից:

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀՀ ԱԱԲԽ-Ի ՄԵԿՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ընդգրկելու համար հիմք են հանդիսանում`

1) աղետից տուժած երկրի հետ նախապես կնքված արտակարգ իրավիճակներում համագործակցության, փոխօգնության համապատասխան համաձայնագիրը.

2) աղետից տուժած երկրի կողմից ուղղակի կամ միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված օգնություն հայցելու մասին պաշտոնական դիմումը.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը՝ արտաքին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

3. Աղետից տուժած երկրի համապատասխան մարմինների հետ աղետից տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներում ՀՀ ԱԱԲԽ-ի ներգրավման նպատակահարմարությունը պարզելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ներգրավելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ներգրավելու մասին որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրմանը ներկայացնելիս դրան կցվում է նաև ՀՀ ԱԱԲԽ-ն մարդասիրական առաքելությունների ներգրավելու համար պահանջվող ծախսերի նախնական հաշվարկը:

 

3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀՀ ԱԱԲԽ-Ի ՄԵԿՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն իրականացնում են նախապատրաստական միջոցառումներ ՀՀ ԱԱԲԽ-ն միջազգային մարդասիրական առաքելության երկիր ուղարկելու նպատակով:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ աշխատանքային կարգով համաձայնեցնելուց հետո անհատական իրավական ակտով սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելու համար ՀՀ ԱԱԲԽ-ն պատրաստականության բերելու ժամանակը.

2) դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշում ստանալու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, աղետից տուժած երկրի մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում աջակցության նպատակով:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը`

1) ներկայացնում է դիրքորոշում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելու արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ.

2) կազմակերպում է աղետից տուժած երկրի արտակարգ իրավիճակների ոլորտի լիազոր մարմնի հետ փոխգործակցությունը, ներառյալ՝ սարքավորումների, երկակի նշանակության ապրանքների և դեղորայքի ներկրման թույլտվության համար.

3) անհրաժեշտության դեպքում աջակցում է երրորդ երկրի տարածքով ՀՀ ԱԱԲԽ-ի արագ տեղափոխմանը.

4) ապահովում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատից կամ աղետից տուժած երկրում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունից աշխատակցի տրամադրումը` ՀՀ ԱԱԲԽ-ին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու նպատակով.

5) աջակցում է ՀՀ ԱԱԲԽ-ի անձնակազմին աղետից տուժած երկրի մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում:

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀՀ ԱԱԲԽ-Ի ՄԵԿՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ՀՀ ԱԱԲԽ-ի մեկնումն աղետից տուժած երկիր, ելնելով նպատակահարմարությունից, իրականացվում է ավտոմոբիլային, երկաթուղային կամ օդային տրանսպորտի միջոցով:

9. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԱԲԽ-ն օդային տրանսպորտով ուղարկելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նախապես պայմանագրեր է կնքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային ավիափոխադրողների հետ և, անհրաժեշտության դեպքում, ապահովագրում տրանսպորտային միջոցը` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին ՀՀ ԱԱԲԽ-ին ներգրավելու հետ կապված` ՀՀ ԱԱԲԽ-ի անձնակազմի ինքնաբավ կեցության, ճանապարհորդական փաստաթղթերի, անձնակազմի ապահովագրման ու գործուղման, ՀՀ ԱԱԲԽ-ի գործունեության համար անհրաժեշտ միջոցների և անձնակազմի տեղափոխման նպատակով տրանսպորտային միջոցների վարձակալության ու այլ ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին:

11. ՀՀ ԱԱԲԽ-ի անդամների գործուղման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ և այլն) հատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

12. Աղետից տուժած երկրից ՀՀ ԱԱԲԽ-ի վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սահմանված կարգով`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն` կատարված ծախսերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 փետրվարի 2026 թվական: