ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«26» հունվարի 2026 թ. |
N 87-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 21 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 187-րդ հոդվածի 6-րդ մասը՝
Հրամայում եմ՝
1. Սահմանել անձի մաքսային զննում անցկացնելու մասին մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի մարտի 3-ի «Անձի քննման մեթոդիկան» հաստատելու մասին» N 21 հրամանը։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
1/26/2026 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների |
Ձև
|
ՈՐՈՇՈՒՄ N (_____________________) / (________) / (_____________)
մաքսային մարմնի ծածկագիրը ամսաթիվը
ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | ||||
|
1. Մաքսային մարմնի անվանումը |
||||
|
2. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձի՝ |
||||
|
1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
||||
|
2) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) |
||||
|
3) հաշվառման կամ բնակության հասցեն (առկայության դեպքում) |
||||
|
3․ Անձին մաքսային զննման ենթարկելու հիմնավորումները |
||||
|
4․ Որոշեցի՝ |
||||
|
5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի` |
||||
|
1) անունը, ազգանունը |
||||
|
2) պաշտոնը |
||||
|
3) ստորագրությունը |
||||
|
6. Զննման ենթարկվող անձի ստորագրությունը և որոշմանն ու իր իրավունքներին ծանոթանալու վերաբերյալ ձեռագիր նշումը |
||||
|
7․ Զննման ենթարկվող անձի կողմից մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող |
||||
|
8. Ընթերակաների՝ |
||||
|
1) անունը, ազգանունը |
||||
|
2) պաշտոնը |
||||
|
3) ստորագրությունը |
||||
|
1) անունը, ազգանունը |
||||
|
2) պաշտոնը |
||||
|
3) ստորագրությունը |
||||
Ծանոթագրություն
1․ Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրավունք ունի՝
1) ծանոթանալու անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և դրա անցկացման կարգին՝ նախքան անձի մաքսային զննման անցկացման սկսելը.
2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.
3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.
4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.
5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով ներառվի անձի մաքսային զննման ակտում.
6) օգտագործելու մայրենի լեզուն և օգտվելու թարգմանչի ծառայություններից.
7) ծանոթանալու անձի մաքսային զննման ակտին՝ վերջինիս կազմումն ավարտվելուց հետո, և դրա մեջ գրավոր ձևով հայտարարություններ անելու.
8) բողոքարկելու մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձանց գործողությունները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2026 թվական: