ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 21 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2026
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
26.01.2026
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«26» հունվարի 2026 թ.

N 87-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 21 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 187-րդ հոդվածի 6-րդ մասը՝

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել անձի մաքսային զննում անցկացնելու մասին մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի 1997 թվականի մարտի 3-ի «Անձի քննման մեթոդիկան» հաստատելու մասին» N 21 հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

1/26/2026

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի «26» հունվարի
2026 թ.
N 87-Ն հրամանի

 

Ձև

 

ՈՐՈՇՈՒՄ N (_____________________) / (________) / (_____________)

մաքսային մարմնի ծածկագիրը

ամսաթիվը

 հերթական համարը

 

ԱՆՁԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԶՆՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Մաքսային մարմնի անվանումը

                          

2. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձի՝

 

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

2) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)

 

3) հաշվառման կամ բնակության հասցեն (առկայության դեպքում)

 

3․ Անձին մաքսային զննման ենթարկելու հիմնավորումները

 

4․ Որոշեցի՝

 

5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի`

 

1) անունը, ազգանունը

 

2) պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

6. Զննման ենթարկվող անձի ստորագրությունը և որոշմանն ու իր իրավունքներին ծանոթանալու վերաբերյալ ձեռագիր նշումը

 

7․ Զննման ենթարկվող անձի կողմից մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող
ապրանքները կամավոր հանձնելու մասին մաքսային մարմնի կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ նշումները

 

8. Ընթերակաների՝

 

1) անունը, ազգանունը

 

2) պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

1) անունը, ազգանունը

 

2) պաշտոնը

 

3) ստորագրությունը

 

Ծանոթագրություն

1․ Ֆիզիկական անձը, որի նկատմամբ անձի մաքսային զննում է անցկացվում, իրավունք ունի՝

1) ծանոթանալու անձի մաքսային զննում անցկացնելու մասին որոշմանը և դրա անցկացման կարգին՝ նախքան անձի մաքսային զննման անցկացման սկսելը.

2) ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին.

3) բացատրություններ տալու և միջնորդություններ ներկայացնելու.

4) կամավոր հանձնելու իր մոտ թաքցրած՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների օրենսդրության խախտմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները.

5) հայտարարություն անելու, որը պետք է մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձի կողմից պարտադիր կերպով ներառվի անձի մաքսային զննման ակտում.

6) օգտագործելու մայրենի լեզուն և օգտվելու թարգմանչի ծառայություններից.

7) ծանոթանալու անձի մաքսային զննման ակտին՝ վերջինիս կազմումն ավարտվելուց հետո, և դրա մեջ գրավոր ձևով հայտարարություններ անելու.

8) բողոքարկելու մաքսային մարմնի՝ անձի մաքսային զննում անցկացնող պաշտոնատար անձանց գործողությունները՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և կարող է բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան