ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 336-Ա |
«22» հունվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 3109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 15-ի «Գնահատող հանձնաժողով կազմավորելու մասին» N 3109-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կազմավորել «Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծի վերանայման ու շինարարության, ինչպես նաև՝ Կոմիտասի այգու վերականգնման աշխատանքների վերահսկողության» խորհրդատվական ծառայության ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը.
|
»: |
2. Սույն որոշման կատարման կազմակերպումը վերապահել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենին:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |