ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 3109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 336-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.01.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.01.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 336-Ա

«22» հունվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 3109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 15-ի «Գնահատող հանձնաժողով կազմավորելու մասին» N 3109-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կազմավորել «Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծի վերանայման ու շինարարության, ինչպես նաև՝ Կոմիտասի այգու վերականգնման աշխատանքների վերահսկողության» խորհրդատվական ծառայության ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը.

 

Անետա Բաբայան

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)

Սոնա Թևանյան

Երևանի քաղաքապետի խորհրդական

Հարություն Ազգալդյան

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Ռուբեն Հակոբյան

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի քաղաքային զարգացման ծրագրի համակարգող

Հռիփսիմե Նանագուլյան

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի քաղաքային զարգացման ծրագրի գլխավոր ճարտարագետ

Քրիստինե Սահակյան

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի բնապահպանական կառավարման ավագ մասնագետ

Մարիաննա Եղիազարյան

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ֆինանսական խորհրդատու (համաձայնությամբ)

Նորայր Կարապետյան

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի շինարարական աշխատանքների վերահսկողության բաժնի վերահսկող ինժեներ

Անի Առաքելյան

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի քաղաքային զարգացման ծրագրի գնումների մասնագետ (հանձնաժողովի քարտուղար, առանց քվեարկության իրավունքի)

»:

 

2. Սույն որոշման կատարման կազմակերպումը վերապահել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենին:

3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ