ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 2-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 4.1-ին մասերով՝
1․ Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) տարածաշրջանային կապակցվածության Հայաստանի Հանրապետության առաջնային ծրագրերի գործառնականացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) ապահովել հանդիպումներն ըստ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներից բխող անհրաժեշտության.
2) ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների կամ ներկայացուցիչների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարման գործընթացում՝ ըստ անհրաժեշտության:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
14.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 2-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Արմեն Սիմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
| Քրիստինե Ղալեչյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
| Մերի Սեփյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության ԵՄ հետ ոլորտային համագործակցության բաժնի վարիչ |
| Գարիկ Մուրադյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ |
| Սոսե Ստեփանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ |
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
15.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |