ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 2-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 4.1-ին մասերով՝

1․ Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) տարածաշրջանային կապակցվածության Հայաստանի Հանրապետության առաջնային ծրագրերի գործառնականացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) ապահովել հանդիպումներն ըստ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներից բխող անհրաժեշտության.

2) ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների կամ ներկայացուցիչների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարման գործընթացում՝ ըստ անհրաժեշտության:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

14.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 2-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Արմեն Սիմոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Քրիստինե Ղալեչյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Մերի Սեփյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության ԵՄ հետ ոլորտային համագործակցության բաժնի վարիչ

Գարիկ Մուրադյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ
Սոսե Ստեփանյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

15.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ