ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Մասիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2025 թվականի N 381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2026 թվականի համախմբված բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 8 118 651 500 դրամ:

2) ծախսերի գծով՝ 8 118 651 500 դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասը՝

1) եկամուտների գծով՝ 6 488 651 500 դրամ:

2) ծախսերի գծով՝ 6 488 651 500 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 1 270 000 000 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային մասի ծախսերին 900 000 000 դրամ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2026 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝

1) մուտքերի գծով՝ 1 630 000 000 դրամ:

2) ծախսերի գծով՝ 1 630 000 000 դրամ:

4. Հաստատել 2026 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

5. Հաստատել 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

6. Հաստատել 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

7. Հաստատել 2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 4-ի:

8. Թույլատրել համայնքի ղեկավարին բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի՝ հաստատված բյուջեով նախատեսված հոդվածների միջև մինչև 20 % -ի չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -21

 

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ԳԵՂԱՆՈՒՇ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ԷՎԵԼԻՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԵՐՈԲՅԱՆ ԼԵՎՈՆ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի

ավագանու 23 դեկտեմբեր 2025 թ.

թիվ 381-Ն որոշման

 

 

Հավելված 2

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի

ավագանու 23 դեկտեմբեր 2025 թ.

թիվ 381-Ն որոշման

 

 

Հավելված 3

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի

ավագանու 23 դեկտեմբեր 2025 թ.

թիվ 381-Ն որոշման

 

 

Հավելված 4

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի

ավագանու 23 դեկտեմբեր 2025 թ.

թիվ 381-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան