«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11317023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
29 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների 3-րդ կետերով
Հրամայում եմ`
1. Ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)
2. Հաստատել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)
3. Պաշտպանության նախարարության գործերի կառավարչության պետին՝
1) (ենթակետը հանվել է 07.07.17 N 7-Ն)
2) ապահովել ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների 16-րդ կետերով սահմանված կարգով ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր կնքելու վերաբերյալ եզրակացությունների, ինչպես նաև վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման հավաստագրի նախապատրաստման ու դրանք ՀՀ պաշտպանության նախարարի ստորագրմանը ներկայացնելու գործընթացը,
3) ապահովել միջազգային պրակտիկային համապատասխան ռազմական նշանակության արտադրանքի ցանկի փոփոխությունների ներառումը ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:
4) ապահովել լիցենզավորված անձանց գործունեությանը ներկայացվող պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների փոփոխությունների վերաբերյալ ծանուցումը լիցենզավորված անձանց:
(3-րդ կետը փոփ. 07.07.17 N 7-Ն, լրաց., փոփ. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն, 12.10.21 N 22-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 21.05.19 N 6-Ն)
|
ՀՀ պաշտպանության նախարար |
Վ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 15-Ն հրամանի |
ԿԱԶՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 21.05.19 N 6-Ն, 02.09.19 N 9-Ն)
1. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ՝ պաշտպանության նախարարի որոշմամբ (հանձնաժողովի նախագահ)
2. ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության շտաբի պետ - վարչության պետի տեղակալ
3. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ
4. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ
5. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ սպառազինության գծով – վարչության պետի տեղակալ
6. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմատնտեսական պլանավորման վարչության պետ
7. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության սպառազինության և միջոցների պլանավորման ապահովման և հաշվառման բաժնի պետ
8. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա
9. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անօդաչու թռչող սարքերի վարչության ԱԹՀ բաժնի նյութատեխնիկական ապահովման, պլանավորման և հաշվառման բաժանմունքի ավագ սպա
(հավելվածը խմբ. 07.07.17 N 7-Ն, 21.05.19 N 6-Ն, 02.09.19 N 9-Ն, 23.12.25 N 10-Ն)
|
Հավելված N 2 ՀՀ պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 15-Ն հրամանի |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ՀՀ պաշտպանության նախարարին եզրակացություններ է ներկայացնում ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ:
(1-ին կետը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման պահանջներով և սույն կանոնադրությամբ:
(2-րդ կետը փոփ. 21.05.19 N 6-Ն, 02.09.19 N 9-Ն)
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի նպատակն է ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացը:
(3-րդ կետը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)
4. Հանձնաժողովն իր գործունեության նպատակին համապատասխան՝
1) եզրակացություն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարին` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին համապատասխանության վերաբերյալ,
2) լիցենզավորման գործընթացի շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների հետ,
3) ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկներ է ներկայացնում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ:
(4-րդ կետը լրաց. 07.07.17 N 7-Ն, 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից՝ լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը ստանալու օրվանից հետո ոչ ուշ, քան 20, իսկ լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հիմքեր ի հայտ գալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Հանձնաժողովը կազմված է 9 անդամից:
(6-րդ կետը խմբ. 07.07.17 N 7-Ն)
7. Հանձնաժողովի կազմը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանձնաժողովի կազմում փոփոխությունները կատարվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Հանձնաժողովի կազմում համապատասխան պաշտոնատար անձինք ընդգրկվում են ըստ զբաղեցրած պաշտոնների, իսկ հանձնաժողովի նախագահը՝ Պաշտպանության նախարարի որոշմամբ:
(7-րդ կետը փոփ., լրաց. 21.05.19 N 6-Ն)
8. Հանձնաժողովի նախագահը՝
1) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,
2) ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում Հանձնաժողովի եզրակացությունները, ստորագրման ենթակա լիցենզիաները, ինչպես նաև լիցենզավորման գործընթացին առնչվող այլ փաստաթղթերը:
9. Հանձնաժողովի նիստի վայրի, օրվա և ժամի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են պատշաճ ձևով՝ նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
11. Հանձնաժողովի նիստին հայտատուների և լիցենզավորված անձանց մասնակցության հարցերը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
12. Հանձնաժողովի նախագահը նիստը բացելիս հայտարարում է նիստի օրակարգը և հրավիրված անձանց կազմը, հրավիրված անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է լիցենզավորման հայտի, ինչպես նաև քննարկվող այլ հարցերի ու դրանց վերաբերյալ փաստաթղթերի բովանդակությունը:
13. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են դռնբաց:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննարկումից հետո՝ դռնփակ: Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի:
15. Հանձնաժողովի նիստի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը ներառում է`
1) Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը,
2) Հանձնաժողովի նիստին ներկա անդամների անունները, ազգանունները, գերատեսչությունները,
3) հարցի քննարկմանը մասնակցած անձանց մասին տեղեկություններ,
4) Հանձնաժողովի նիստի օրակարգը,
5) քննարկվող հարցի բովանդակությունը,
6) հարցի քննարկմանը մասնակցած անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները, հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը,
7) Հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:
16. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նիստի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի եզրակացությունները ստորագրում են նիստին մասնակցող Հանձնաժողովի բոլոր անդամները:
17. Հանձնաժողովի եզրակացությունը ոչ ուշ, քան նիստի օրվան հաջորդող օրը Հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում է ՀՀ պաշտպանության նախարարին:
18. Հանձնաժողովի նիստերը նախապատրաստում է Հանձնաժողովի քարտուղարը, որի պարտականությունները կատարում է ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարչության լիցենզավորման գործընթացի ապահովման բաժնի պետը: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ և չի կարող քվեարկել:
(18-րդ կետը փոփ. 02.09.19 N 9-Ն, 12.10.21 N 22-Ն)
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը,
2) կազմում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
3) ընդունում է լիցենզավորման հայտերը և դրանք հանձնում Հանձնաժողովի նախագահին,
4) կազմում է լիցենզիաները, լիցենզավորման գործընթացին առնչվող այլ փաստաթղթերը և ներկայացնում Հանձնաժողովի նախագահին,
5) վարում է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստացած անձանց գրանցամատյանը,
6) լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը ստանալուց հետո ՀՀ կառավարության 2009 թ. նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշմամբ սահմանված կարգով հարցումներ է ուղարկում պետական կառավարման մարմիններ,
7) ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատվելուց հետո լիցենզիաները հանձնում է լիցենզավորված անձանց՝ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ պահպանման ենթակա նորմատիվ պահանջներ և պայմաններ սահմանող ցանկի և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ցանկի հետ միասին:
(19-րդ կետը լրաց., փոփ. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
(հավելվածը լրաց., խմբ. 07.07.17 N 7-Ն, լրաց., փոփ. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն, 12.10.21 N 22-Ն)