ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«23» դեկտեմբերի 2025թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15-Ն հրամանի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Պաշտպանության նախարար
23.12.2025 թ. |
Ս. Պապիկյան |
|
Հավելված ՀՀ պաշտպանության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 10-Ն հրամանի |
|
«Հավելված N 1 ՀՀ պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 15-Ն հրամանի |
ԿԱԶՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ՝ պաշտպանության նախարարի որոշմամբ (հանձնաժողովի նախագահ)
2. ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության շտաբի պետ - վարչության պետի տեղակալ
3. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ
4. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ
5. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ սպառազինության գծով – վարչության պետի տեղակալ
6. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմատնտեսական պլանավորման վարչության պետ
7. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչության սպառազինության և միջոցների պլանավորման ապահովման և հաշվառման բաժնի պետ
8. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա
9. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անօդաչու թռչող սարքերի վարչության ԱԹՀ բաժնի նյութատեխնիկական ապահովման, պլանավորման և հաշվառման բաժանմունքի ավագ սպա»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: