ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2025 թվականի N 176-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի «գ» կետը, 33-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները.
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն NN 1-6-րդ հավելվածների:
2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 տոկոսի չափաքանակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|
Կողմ -13
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ
ԱԽՎԵՐԴՅԱՆ ՕՆԻԿ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՅԱՆԵ
ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ
ԶԱՔԵՎՈՍՅԱՆ ՍՈՒՐԻԿ
ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ
ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ
ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ
ՍԱՖԱՐՅԱՆ ԱՆՅՈՒՏԱ
ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ
ԱՐԹԵՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԻՆԵ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -1
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Օ. ԱԽՎԵՐԴՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 29 գ. Փարաքար |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|