ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2024 թվական թիվ 304-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն` համաձայն թիվ 1-6 հավելվածների.
1) եկամուտների գծով՝ 4 522 799,4 (չորս միլիարդ հինգ հարյուր քսաներկու միլիոն յոթ հարյուր իննսունսունինը հազար չորս հարյուր) դրամ,
2) ծախսերի գծով՝ 4 931 724,4 (չորս միլիարդ ինը հարյուր երեսունմեկ միլիոն յոթ հարյուր քսանչորս հազար չորս հարյուր) դրամ:
(1-ին կետը փոփ. 12.02.25 թիվ 5-Ն, 15.04.25 թիվ 94-Ն, 19.09.25 թիվ 179-Ն, 21.11.25 թիվ 243-Ն, 09.12.25 թիվ 275-Ն, 19.12.25 թիվ 282-Ն)
2.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.
1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
|
Կողմ - 22
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Կ․ ՆԵՐՍԻՍՅԱՆ Մ․ ՄԱԹՈՍՅԱՆ Շ․ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ֆ․ ԱՆՏՈՆՅԱՆ Ն․ ՄՈՒՇԵՂՅԱՆ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Թ․ ՍՈՒՎԱՐՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Հ․ ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ՉԱԼՈՅԱՆ Գ. ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վ. ԹՈՐՈՅԱՆ Ս․ ԳՐԻԳՈՐՅԱՆ Թ․ ՍԱՀԱԿՅԱՆ |
Դեմ - 1 |
Ձեռնպահ - 0 |
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
20 դեկտեմբերի 2024 թվական գյուղ Ախուրյան |
(հավելվածները խմբ. 12.02.25 թիվ 5-Ն, 14.03.25 թիվ 42-Ն, 15.04.25 թիվ 94-Ն, 20.06.25 թիվ 140-Ն, 19.09.25 թիվ 179-Ն, 14.10.25 թիվ 238-Ն, 21.11.25 թիվ 243-Ն, 09.12.25 թիվ 275-Ն, 19.12.25 թիվ 282-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2024 թվական: