ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2025 թվական թիվ 238-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
բ) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
գ) թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
|
Կողմ -25 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
2025 թվականի հոկտեմբերի 14 գյուղ Ախուրյան |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 238-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 238-Ն որոշման |
|
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 238-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2025 թվական: