ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թ. N 88-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներին, 15-րդ հոդվածի 3-րդ մասին և 16-րդ հոդվածին, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին համապատասխան՝ ավագանին որոշում է`
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները 2026 թվականի համար՝ համաձայն հավելվածի:
2․ Սահմանել, որ ՝
1) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային.
2) տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից կամ գործողության իրականացումից առաջ, բացառությամբ՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 10-րդ և 11-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո, և հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված ծառայությունների, որոնց մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը,
3) տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման կամ ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը մեկ ամիս է՝ ընթացիկ ամիսը, բացառությամբ՝ սույն որոշման հավելվածի 1-3-րդ և 8-9-րդ և 16-17-րդ կետերում նշվածների, ընդ որում՝ տեղական վճարի վճարումից հետո՝
ա. 1-ին կետում նշված ծառայության մատուցման առավելագույն ժամկետը II ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 8 օր, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 13 օր, IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար՝ 18 օր,
բ. 2-րդ և 3-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը II և III ռիսկայնության աստիճանների դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 3 օր, IV և V ռիսկայնության աստիճանների դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 5 օր
գ. 8-9-րդ և 16-17-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը՝ 5 օր:
3․ Սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|
Կողմ -9
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0
|
Ձեռնպահ -0
|
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|
2025 թ․ դեկտեմբերի 24 ք. Ջերմուկ |
|
|
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: