ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2025
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2025
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2025 թ. N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներին, 15-րդ հոդվածի 3-րդ մասին և 16-րդ հոդվածին, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթներին համապատասխան՝ ավագանին որոշում է`

1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները 2026 թվականի համար՝ համաձայն հավելվածի:

2․ Սահմանել, որ ՝

1) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային.

2) տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից կամ գործողության իրականացումից առաջ, բացառությամբ՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 10-րդ և 11-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո, և հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված ծառայությունների, որոնց մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը,

3) տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման կամ ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը մեկ ամիս է՝ ընթացիկ ամիսը, բացառությամբ՝ սույն որոշման հավելվածի 1-3-րդ և 8-9-րդ և 16-17-րդ կետերում նշվածների, ընդ որում՝ տեղական վճարի վճարումից հետո՝

ա. 1-ին կետում նշված ծառայության մատուցման առավելագույն ժամկետը II ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 8 օր, III ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար` 13 օր, IV ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար՝ 18 օր,

բ. 2-րդ և 3-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը II և III ռիսկայնության աստիճանների դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 3 օր, IV և V ռիսկայնության աստիճանների դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ 5 օր

գ. 8-9-րդ և 16-17-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը՝ 5 օր:

3․ Սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում.

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Կողմ -9

 

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

 

 

Ձեռնպահ -0

 

 

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2025 թ․ դեկտեմբերի 24

ք. Ջերմուկ


 

Հավելված

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի
ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի

N 88-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: