«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«4» օգոստոսի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 1995 թ. N 2
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական, զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններին`
ա) մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան ճյուղի (ոլորտի) 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված համապատասխան մեթոդական ցուցումների և աղյուսակային ձևերի.
բ) մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 1996 թվականի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռների, եկամուտների պլանների և ծախսերի նախահաշիվների նախագծերը։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մշակել և մինչև 1995 թվականի հոկտեմբերի 6-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և պետական պատվերի նախագծերի հիման վրա մշակել և մինչև 1995 թվականի հոկտեմբերի 13-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1996 թվականի պետական բյուջեի նախագիծը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 5-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |