ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀՀ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
04.08.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«4» օգոստոսի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 1995 թ. N 2

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական, զարգացման ծրագրի և Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մշակման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններին`

ա) մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան ճյուղի (ոլորտի) 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված համապատասխան մեթոդական ցուցումների և աղյուսակային ձևերի.

բ) մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ր Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 1996 թվականի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռների, եկամուտների պլանների և ծախսերի նախահաշիվների նախագծերը։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մշակել և մինչև 1995 թվականի հոկտեմբերի 6-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և պետական պատվերի նախագծերի հիման վրա մշակել և մինչև 1995 թվականի հոկտեմբերի 13-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 1996 թվականի պետական բյուջեի նախագիծը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 5-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան