ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 1989 թ. N 400
Քաղ. Երևան
ՄԵՂՐԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ «ԲՈՂԱՔԱՐ» ԱՐԳԵԼՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Բավարարել «Հայանտառ» անտառատնտեսային արտադրական միավորման խնդրանքը և հաշվի առնելով Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի, ժողովրդական դեպուտատների Մեղրիի շրջանային խորհրդի գործկոմի և Հայկական ԽՍՀ պետագրոարդի համաձայնությունը, բույսերի ու կենդանիների հազվագյուտ և վերացող տեսակների պահպանման ու վերարտադրական նպատակով «Հայանտառ» անտառատնտեսային արտադրական միավորման համակարգում ստեղծել «Բողաքար» արգելոցը 2728 հա մակերեսով, այդ թվում Մեղրիի անտառատնտեսության Լիճքի անտառապետության հողերից` 2203, Լեհվազ գյուղի կոլտնտեսության հողերից` 375 հա, որից պետական ակտով` 75 հա (2,6 հա ոռոգելի վարելահող, 0,7 հա պտղատու այգիներ, 71 հա անտառ, 0,7 հա չօգտագործվող հողեր), Վագրավար գյուղի կոլտնտեսության պետհողպաշարից` 150 հա (20 հա արոտավայրեր, 130 հա չօգտագործվող հողեր), համաձայն գծագրի:
2. «Հայհողպետնախագիծ» ինստիտուտին (ընկ. Ռ. Հ. Զաքոյանին)` սահմանված կարգով ամրացնել «Բողաքար» արգելոցի բնական սահմանները:
3. «Հայանտառ» անտառատնտեսային արտադրական միավորմանը (ընկ. Վ. Բ. Ղալումյանին)` մեկամսյա ժամկետում մշակել և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել «Բողաքար» արգելոցի կանոնադրությունը:
4. Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտին և Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին` իրականացնել աշխատանքներ «Բողաքար» արգելոցի բնական ֆոնդի համակողմանի ուսումնասիրման, հարստացման և նպատակային օգտագործման ուղղությամբ:
|
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
|
Հայկական ԽՍՀ Մինիստրների |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |