ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵՂՐԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ «ԲՈՂԱՔԱՐ» ԱՐԳԵԼՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 400
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1989/օգոստոս
Ընդունող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.08.1989
Ստորագրող մարմին
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

 ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 1989 թ. N 400

Քաղ. Երևան

 

ՄԵՂՐԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ «ԲՈՂԱՔԱՐ» ԱՐԳԵԼՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Բավարարել «Հայանտառ» անտառատնտեսային արտադրական միավորման խնդրանքը և հաշվի առնելով Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի, ժողովրդական դեպուտատների Մեղրիի շրջանային խորհրդի գործկոմի և Հայկական ԽՍՀ պետագրոարդի համաձայնությունը, բույսերի ու կենդանիների հազվագյուտ և վերացող տեսակների պահպանման ու վերարտադրական նպատակով «Հայանտառ» անտառատնտեսային արտադրական միավորման համակարգում ստեղծել «Բողաքար» արգելոցը 2728 հա մակերեսով, այդ թվում Մեղրիի անտառատնտեսության Լիճքի անտառապետության հողերից` 2203, Լեհվազ գյուղի կոլտնտեսության հողերից` 375 հա, որից պետական ակտով` 75 հա (2,6 հա ոռոգելի վարելահող, 0,7 հա պտղատու այգիներ, 71 հա անտառ, 0,7 հա չօգտագործվող հողեր), Վագրավար գյուղի կոլտնտեսության պետհողպաշարից` 150 հա (20 հա արոտավայրեր, 130 հա չօգտագործվող հողեր), համաձայն գծագրի:

2. «Հայհողպետնախագիծ» ինստիտուտին (ընկ. Ռ. Հ. Զաքոյանին)` սահմանված կարգով ամրացնել «Բողաքար» արգելոցի բնական սահմանները:

3. «Հայանտառ» անտառատնտեսային արտադրական միավորմանը (ընկ. Վ. Բ. Ղալումյանին)` մեկամսյա ժամկետում մշակել և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել «Բողաքար» արգելոցի կանոնադրությունը:

4. Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտին և Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին` իրականացնել աշխատանքներ «Բողաքար» արգելոցի բնական ֆոնդի համակողմանի ուսումնասիրման, հարստացման և նպատակային օգտագործման ուղղությամբ:

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

Հայկական ԽՍՀ Մինիստրների
խորհրդի գործերի կառավարիչ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ