ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 127 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՑԻՆԿԱՊԱՏ ԳԼՈՑՎԱԾՔԻ ՄԱՍՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի ծագում ունեցող ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ ցինկապատ գլոցվածքի մասով հակագնագցման միջոց կիրառելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 209 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ՝
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 209 որոշմամբ սահմանված` հակագնագցման տուրքի գանձումն ըստ դրույքաչափերի՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով.
չգանձել հակագնագցման տուրքը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 209 որոշման 2-րդ կետին համապատասխան՝ արտադրողի հավաստագիրը ներկայացնելու պայմանով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2025 թվականի հունվարի 5-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: