ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՑԻՆԿԱՊԱՏ ԳԼՈՑՎԱԾՔԻ ՄԱՍՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 127
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2025-10.07.2025)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.11.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2025
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.07.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2024 թվականի

թիվ 127

քաղ. Մոսկվա

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՈՒ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ՑԻՆԿԱՊԱՏ ԳԼՈՑՎԱԾՔԻ ՄԱՍՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ուկրաինայի ծագում ունեցող ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ ցինկապատ գլոցվածքի մասով հակագնագցման միջոց կիրառելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 209 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը երկարաձգել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ՝

ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 209 որոշմամբ սահմանված` հակագնագցման տուրքի գանձումն ըստ դրույքաչափերի՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով.

չգանձել հակագնագցման տուրքը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 209 որոշման 2-րդ կետին համապատասխան՝ արտադրողի հավաստագիրը ներկայացնելու պայմանով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2025 թվականի հունվարի 5-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2025, թիվ 50 19.11.2024, թիվ 127
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան