ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1 կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2025թ. սեպտեմբերի 25-ի N /27.1/43280-2025 գրությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը՝
1) Թումանյան համայնքի վարչական բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 23:00-ից մինչև 7:00-ն,
2. Սույն որոշման իմաստով առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողությունները վերաբերվում են ցանկացած գործողություն, որը աղմուկ է առաջացնում և խանգարում է քաղաքացիների լիակատար հանգիստը, ներառյալ մեխանիկական միջոցների և տեխնիկական միջոցների գործողությունները, այդ թվում՝ հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառության օգտագործումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -8
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ
ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ
ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ
ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ
ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ
ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -1 ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական: