ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 71-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2025
Ընդունող մարմին
Թումանյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.10.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2025 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1 կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2025թ. սեպտեմբերի 25-ի N /27.1/43280-2025 գրությունը՝

Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը՝

1) Թումանյան համայնքի վարչական բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող օբյեկտների համար՝ ժամը 23:00-ից մինչև 7:00-ն,

2. Սույն որոշման իմաստով առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը խախտող գործողությունները վերաբերվում են ցանկացած գործողություն, որը աղմուկ է առաջացնում և խանգարում է քաղաքացիների լիակատար հանգիստը, ներառյալ մեխանիկական միջոցների և տեխնիկական միջոցների գործողությունները, այդ թվում՝ հրատեխնիկական արտադրանքի, ներառյալ հրավառության օգտագործումը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -8

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

 

ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

 

ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

 

ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ

 

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

 

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

 

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան