ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 1995 թ. N 140
Քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը վերակազմավորել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի։
2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնական գործընթացի և հետդիպլոմային ուսուցման լավագույնս կազմակերպման նպատակով համալսարանի հարևանությամբ գտնվող բուժհիմնարկների համալիրը՝ Երևանի N 1 կլինիկական հիվանդանոցը, N 1 մանկական կլինիկական հիվանդանոցը, N 2 ծննդատունը, աչքի մանկական կլինիկան պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ նշված առողջապահական հիմնարկները և նախարարության հատուկ պոլիկլինիկան, ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոնը որպես կլինիկական բազաներ հանձնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ենթակայությանը։
3. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 2-րդ կետում նշված առողջապահական հիմնարկների գույքի և շենքերի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, եռամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրությունը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |