Գլխավոր տեղեկություն
Համար
N 140
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 1995 թ. N 140

Քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջարկությունը՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ, և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտը վերակազմավորել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի։

2. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսումնական գործընթացի և հետդիպլոմային ուսուցման լավագույնս կազմակերպման նպատակով համալսարանի հարևանությամբ գտնվող բուժհիմնարկների համալիրը՝ Երևանի N 1 կլինիկական հիվանդանոցը, N 1 մանկական կլինիկական հիվանդանոցը, N 2 ծննդատունը, աչքի մանկական կլինիկան պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայությանը։

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ նշված առողջապահական հիմնարկները և նախարարության հատուկ պոլիկլինիկան, ընտանիքի, ամուսնության և սեքսոպաթոլոգիայի հանրապետական կենտրոնը որպես կլինիկական բազաներ հանձնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ենթակայությանը։

3. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 2-րդ կետում նշված առողջապահական հիմնարկների գույքի և շենքերի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համաձայնեցնելով, եռամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան